ասք թպրտալու օպտիմալության և էֆեկտիվության մասին

Հիշու՞մ եք գորտերի մասին առակը։ Որ էնքան թպրտում էին որ կաթը կարագ դարձավ։ Էդ առակի խնդիրը այն է որ նշված գորտերի մոտ միայն մինչև վերջ պայքարի պոռթկում կար։

Ո՞նց ա լինում որ մարդիկ ինչ որ բաներ են հայտնաբերում, լինի դա անիվ, թե որտեղ քլիք անել։ Քիչ թե շատ մտքի թռիչք ա պետք։ Աբստրակտ մտածողություն, եթե այսպես անեմ, գուցե այսպես լինի։

Եթե ծառը թափ տամ, բանանը կընկնի։

Ես կհամարեի գորտերի պատմությունը «ուսուցանող» եթե տեսնեի ինչպես նրանք ենթադրեցին, որ կարելի է կարագ ստանալ։ Ու փրկվել։ Հակառակ դեպքում պարզապես իրենց բախտն ա բերում։

Բայց ստատիստիկլի բախտը նենց բան ա որ իրան թախտի վրա սպասելը օպտիմալ չի։ Ու գորտերի վիճակը, մետաֆորիկ գորտերի այս անգամ միևնույն է լավ չի քանզի եթե բախտի հույսին մնան, երկար չեն ձգի, թպրտալը ոչ միշտ ա որ օգնում ա։ Մտածելը ավելի էֆֆեկտիվ ա։

Իսկ այդպիսի առակները էդքան ել տարածված չեն ինչպես տխրահրչակ գորտերի պատմությունը։

ու տենց