ասք ավանդական հաղորդագրությունների մասին

մի քաղաքակրթություն կա, որտեղ էակները իրենց ծանոթ այլ էակների մասին երբ հիշում կամ մտածում էին, միմյանց ծելեպածիկ կապով կպնում էին, ասում էին՝ «լա՞վ ես», ու պատասխան ստանում՝ «ահա, իսկ դու՞»։

«լավ եմ» – պատասխանում էր սկսողը ու անջատում կապը։

Իրենց լեզվով դա կոչվում էր «Փիսիթի ԻնգՇեյքՀանդ»

Տեխնիկայի զարգացումը բերեց ներգիտակցական ավտոմատ պլանավորող ծրագրերի ստեղծմանը։ Ավտոմատը ցանկից հանում է որևէ անուն, կամայական, կամ ըստ հերթականության, դա հեշտ կարգավորվում է, ու ուղարկում իմպուլս` «լա՞վ ես», իսկ այն կողմի ավտոմատը պատասխանում՝ «այո, դու՞»։

Չնայած այդպիսի հաղորդագրությունները աղտոտում են մոլորակի ցանցային տրաֆիկը, և ըստ էության անիմաստ են, նրանցից էակների մեծ մասը չի հրաժարվում։

«Անկեցծության ալիք» կազմակերպությունը, որը, սակայն ֆինանսավորվում է ազատ տրաֆիկի կարիք ունեցող կորպորացիաների կողմից բերում է փաստարկներ․

– համակարգի խափանման պատճառով չստացած հաղորդագրությունները այնքան շատ են, որ ակնկալելի պատասխանը չստանալը բոլորն էլ բանի տեղ չեն դնում։

– լինում է, որ մահացած էակների ավտոմատները ժամանակի շերտեր շարունակ ուղարկում, և նույնիսկ շարունակում են ստանալ պատասխան իմպուլսները այլ մահացած էակների ավտոմատներից։

– մշակվող աղբահավաքիչները ոչ միշտ է որ էֆեկտիվ են աշխատում, ու կարողանում են «չեզոքացնել» կախվող հոսքերը։

Բավականին փող է ներդրվում այլ հաղորդագցման ալիքները գտնելու, և «կախված հոսքերը» չեզոքացնելու ավելի լավ ձևեր գտնելու համար։

Այդ փնտրտուկները ավարտվեցին, քաղաքակրթության հետ միասին, սակայն, այն ժամանակ, երբ հեռակա գալակտիկայի հետազոտող տիեզերանավը փորձեց կապի մեջ մտնել հաղորդակցվող էակների ավտոմատների հետ, և կախվեց, ունակ չլինելով մշակել հաղորդագրությունների քանակը։ (այալԴեն Օֆ վիսՍերվ)

Հեռակա գալակտիկայի ռազմական տեսչության համակարգիչը նշեց մոլորակը որպես ագրեսիվ ու վտանգավոր, և ոչնչացրեց այն։

ու տենց

պիտակներ՝ քաղաքակրթութիւն