ասք օփենսորսի և կորպորացիաների մասին

Լեվը ինձ ասեց մի անգամ՝ «էդ ոնց ես կորպորացիայի համար աշխատում եթե էդպիսի օփենսորսի երկրպագու ես»։
Ինչ որ ինձ չեն դզում ֆանածիկ օփենսորսշիկներ(որովհետև իրանք բան չեն ջոկում), ինչպես նաև չի դզում, երբ բաց ԾԱ-ի հեևորդների մասին կրոնական ֆանածիկների պես կարծիք ա լինում։
Ահա թե ինչ եմ ես մտածում․
Օփենսորս չեր լինի, կամ չեր լինի այսպիսի ծավալով և որակով, եթե ոչ կորպորացիենրը։ Հավեսն հենց այն է, որ պարզվում ա, ինթելին, այբիէմին, էյջփիին ու լիքը այլ կորպորացիաներին ձեռ ա տալիս օփենսորսին փող տալ կամ օփենսորս ծրագրեր ստեղծելը։
Ու ես կարծում եմ բաց ԾԱ-ն ծնվել է Միացյալ Նահանգներում ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ է տեղի ունեցել համակարգչային հեղափոխությունը, բայց և այն պատճառով որ ՄՆ-ի պես հարուստ ու զարգացած տնտեսության պայմաններում է որ մարդիկ կարողացան օփենսորսով փող աշխատել։

Ու եթե նայենք, լինուքս միջուկի մեծ մասը կորպորացիաների շնորհիվ ա գրված, ջիսիսի-ն, ջիդիբի-ն բնավ ԳՆՈՒ-ի ատրիբուծիկայով մայկա-տռուսիկ վաճառքի փողով չեն գրված, այլ սկզբնական ժամանակ, Սթոլմանը ժամը երկուհարյուր դոլար փող էր վերցնում (ութանասունականների սկզբին դա լիքը փող էր) իր իսկ գրած ծրագրերի սափորթի համար, իսկ այժմ, ջիսիսին բիզնեսի փողերով ա գրվում, նաև կորպորատիվ փողերով։
Իսկ հավեսն այդ ամեն ինչի այն է, որ ասենք Սանը օփենօֆիս ա ֆինանսավորում, իսկ մենք բոլորս շահում ենք։ Որովհետև այդ ձևով նախագծածը դառնում է հանրության սեփականություն, ու բնավ ոչ միայն այդ կորպորացիայի։
Փաստորեն, բաց ԾԱ-ն դա պարզապես բիզնես անելու մի այլ ոճ է, ու ոչ մի պոեզիա։
Դե լավ, հանրությունը շահում ա բիզնեսի այդ ոճից, բիզնեսն ել է հաճախ կարողանում գոյատևել հենց այդ ձևով։
Իսկ այն որ հանրությունը շահում է, դարձնում է աշխատանքի ոճը մի տեսակ հանրային, սոցիալիստական, հա՞։
Բայց և նույն նահանգները որոշ ոլորտներում ավելի սոցիալիստական են, երբ Հայաստանում նույն ոլորտներում այրունարբու կապիտալիզմ է։
Իսկ այն որ սոֆթը բաց է, այդպես էլ պիտի լիներ, էնա Կնուտն ել ա գրել որ ալգորիթմերը մաթեմ են, իսկ մաթեմը պատենտավորելու ենթակա չէ ըստ օրենքի։

ու տենց

ասք ազգային ազատագրական վախերի մասին

Տաաաակ, ՍՎՈ-ից կպնեմ ֆեյսբուք, տեսնեմ էս ի՜նչ շուխուռ ա, սաղ իրար տալիս են էդ փառատոնի համար։
Դե սկզբից կարդացի, հավես ժամանակ անցկացրեցի՝ ուրախացրեցին մեկնաբանությունները։ Իսկ հետո մտածեցի, որ ախր․․․ էդքան ասում եք «թշնամու մշակույթ»։
Ախր էդ մշակույթը ամեն քայլափոխին ա՝ տղաների հայացքներում, աղջիկների ճակատին վառ տառերով ասեղնագործած, հեռուստատեսությամբ, և երթուղայիններում, որտեղ Հիսուսի պատկերը հնազանդ տատանվում ա թուրքական մոծիվների տակ։
Խորհրդային Հայաստանում փորձեր էին արվում վերգտնել հայկական մշակույթը, իսկ լեզվի իմացությունը չնայած և պարտադիր չէր, բայց տալիս էր հնարավորություն ծանոթանալ աշխարհի գրականության հետ։
Իսկ այն, ինչ հիմա գնում ա «հայեցի» լեյբլի (պիտակի չէ, հենց լեյբլի) տակ, էդ կներեք, սկզբից ձեր սրտներից հանեք, հետո փառատոններից խորացեք։ Բայց որ հանեք, տեղը արդյո՞ք կա բան դնելու։ Կա՞ հայկական գրականություն՞։ Կա՞ հայկական երաժշտություն։
Չէ, կա մեծ մեծ խոսալ անցյալից։ Զարմանալի չէ, որ սաղ երկիրը ադնակլասնիկում ա նստած, բոլորը անցյալով են ապրում։
Չե՞ք տեսե՞լ, որ ով մեծ մեծ խոսում ա, սովորաբար փուչ ա։ Իսկ էն ինչ դատարկ տեղ ա, քամին բերում լցնում ա աղբ։
Այդ պատճառով էլ կազմավորվում են քյաբաբա-ծիծակայն, կուլ-ռոքեռա-խոտակերային, կամ էլ վեհա-տուսովկային ախպերություններ։ Որ սաղ նույն աղբն են։
Անցեք գործի, ջենթլմեններ։
Ես տենց եմ կարծում։
հա, ու ինձանից այրունարբու նացիոնալիստ չլինի։
ու տենց

ասք ՍՖՈ-ի վայվային կպնելու մասին

Ուրեմն, եթե պետք լինի Սան-Ֆրանցիսկոյի օդանավակայանի վայվային կպնել ավելի քան քառասունհինգ րոպեյով ասենք մաեմով, կամ վ պրինցիպէ ցանկացած լինուքսով, ապա մոտավորապես սենց՝

# /etc/init.d/wlancond stop
# ifconfig wlan0 down
# ifconfig wlan0 hw ether newmac
# ifconfig wlan0 up
# /etc/init.d/wlancond start

Ամենահեշտ ձեւը այլ մակ մտածելու, ձեր իսկ մակի վերջին նիշերը փոխելն ա: Առաջին նիշերը փոխել չի կարելի, դրանք արտադրողին բնորոշ են, իսկ ռաուտները էդպիսի պարզ տեստեր անում են:
Հա, բայց կարող ա առանց էդ ել թողնի, դիսքոնեքթ քոնեքթով: Բայց սծիլի համար, ինչպես գիտեք, ինչ ասես չենք անում:

ու տենց

ասք հեռու պահելու մասին

– stand clear off the closing doors, please – ասում ա լեվիտանի մետրոյաձայնը Նյու Յորքում:
– mind the gap – ասում ա մետրոյի ձայնը Լոնդոնում:

Երկրորդ արտահայտության իմաստը այն ա, որ մարդ զգույշ լինի, չընկնի գնացքի ու պերրոնի արանքը:
Առաջինի դեպքում էլ նոբոդի քեյրս, կընկնես թե ոչ, պարզապես ամենակարեւորը շարժումը գրաֆիկի մեջ պահելն ա:

ՆՅ-ում որոշ գնացքների մեջ կենդանի ձյաձյա ա խոսում, մեկ մեկ նույնսիկ սխալվում ա, հետո իրան ուղղում:
Մարդիկ սովորում են տարբերել ձյաձյաներին իրենց ձայնով, ու ընկերանում այդ ձայների հետ:

Բրայտոնում սաղ ոուս են, ու շուրջը հա ռուսերեն քֆուրներ ես լսում: Ավելի շատ, քան Ռուսաստանում: Որովհետեւ ամերիկացիները մեկա չեն հասկանա, իսկ ռուսները հարազատ բառեր լսելուց միայն ուրախանում են: Ասենք սոլիդնի ռեստորանում մատուցողները իրար մեջ խոսելուց հա քրֆում են:
Բրայթոնցի ռուսների մեջ մորժեր ել կան: Ամերիկացիները սարսափով նայում են ինչպես են սրանք հանվւոմ մտնում սառը օվկիանոս:

Ես առաջարկեցի տեղացի հայերին մի նոր կրեածիվ ձեւ ռուսներին աննոյ անելու. ռուս-ռուս-կուկուռուս ասելու տեղը պետք ա ասել՝ ռուս-ռուս-ուալռուս:

Բրայթոնում պիրոժկի վաճառող կինը պատմում ա գնորդներին, որ Օդեսսան աշխարի ամենասիրուն տեղն ա, ու որ նա երազում ա կրկին այնտեղ գնալ: Կողքի ռեստորանից իրան բերում են տաք բորշ:
Ու առհասարակ, ռուսները հիմար չեն, բրայթոնը շատ հավես սիրուն տեղ ա, օվկիանոսի ափին, սակայն, բնականաբար՝ ցուրտ:

Ծովացուլերը փաստորեն շների պես լավ սովորում ու ենթարկվում են:
Կարեն, լիքը դզեց ակվարիումը: Շնորհակալություն լավ խորհրդի համար:

Ռոքֆելեռի կենտրոնի մոտ սառույցի դաշտ ա, սահելու համար: Կարապի լճի դաշտի հետ համեմատելի: Այնտեղ հնչում ա սթարս օն ֆոթի ֆայվ:

Լուսանկարներ շատ կան, սակայն մի քիչ էլ համբերեք:

ու տենց

ասք տարբեր բաների մասին

C++ is a horrible language. It’s made more horrible by the fact that a lot
of substandard programmers use it, to the point where it’s much much
easier to generate total and utter crap with it. Quite frankly, even if
the choice of C were to do *nothing* but keep the C++ programmers out,
that in itself would be a huge reason to use C.

այստեղից

ու հա, ՆՅ-ում ավելի լավ զբաղմունք չեմ գտնում քան բլոգեր կարդալ:
ֆոտոներ մի սպասեք, նենց ա որ ոգեւորված չեմ

ինչքան տարբեր տեղերում լինում եմ այնքան համոզվում եմ, որ իմ համար ավելի լավ տեղ չկա քան Երեւանը:

ու տենց

ասք կովբոյների ուսին թիկնած հինգ ցամաքներից մայր մեկի մասին

այնտեղից
սիրով
հոկտեմբերի կեսերին
թանկագինս, հարգելիս
կարևոր չէ ով..
դիմագծերդ
անկեղծ
մշուշվել են
մտքերում իմ
բայց ինչևէ
ոչ ոքի
և ոչ ձեր
ընկերը
ցայսօր
ձեզ հղում է բարև
կովբոյների ուսին թիկնած
հինգ ցամաքներից մայր
մեկից

ես
սիրելով քեզ
մեկից ավելի
և ինքս ինձնից
հիմա հեռու եմ
քեզնից ավելի
քան նրանցից
և ինքս ինձնից

հեռուներում
գիշերով
ակունքներում
մինչ ի ծայր ձնապատ
դռների
քաղաքում
գալարվելով
գիշերով
վրան սավանների
ես ճզմում եմ բարձը
արտաշնչելով` արի
և նայելով այն կողմ
սարերից
ուր վերջ չկա
և չկա սահման
մթի մեջ
մարմնով
նուրբ թելերից դեմքիդ
խելակորույս
հյուսում եմ
պատկերդ
նորից ու կրկին

այստեղից
ցԱնահիտՎարդանյան

ու տենց

ասք ինտերնտետների ու վայվայների մասին

տենց էլ գիտեի որ ամերիկաներում վայվայների վիճակը մեր հետամնած Երևանից ու իրենց Մոսկվայից վատ կլինի։
Օդանավակայանում ֆրի վայվայը չի աշխատում, հյուրանոցինն ել նենց ա որ էլի մոբայլով եմ օգտվում չնայած հիմա նոութ ա։

Լիքը բաներ ունեմ գրած ու նկարած, իսկ հիմա միայն մի բան ասեմ՝
Դա բնավ զուգադիպություն չէ որ գալակտիկայի ոչ մի լեզվի մեջ չկա «օդանավակայանի պես լավիկը» արտահայտությունը։ ցԴուգլասԱդամս
Էրեբունի-Երևաններս շնորհավո՛ր։
ու տենց

Posted via m.livejournal.com.

ասք ճամբորդակկան գրառումների մասին

֊ Օդանավի անունը Պրոկոֆյեվ ա։ Պրոկոֆյեվի պատվին։ Հավես ա օդանավերին անուններ տալը։
֊ Իմ հետ Պրոկոֆյեվով Մոսկվա ա ուղևորվում նաև Գլումովը։
֊ Կողքիս նստած գասթարբայթերը պատվիրել ա գարեջուր երկու եվրոով։ Տենց են Մոսկվաներում գաստարբայտերներին նայում։ Հետո էլ զարմանում ենք որ ﬔզ մոտ չի ստացվում աղջիկ կապելը ցՄուշեղԱթարանյան։
֊ Երբ մարդիկ անցնում են սալոնով, ﬕ տեսակ թափ ա տալիս։ Կամ էդ տուրբուլենտնոսծն ա դիպուկ համընկնում քայլերի հետ։
֊ Երբեﬓ իլյումինատորի էն կողմից անցնող գնացքի ձայն ա գալիս։ Կարծես էդ ես չէի որ հինգ դոլարով կաթնային կոկտեյլ երկու երվրոով գարեջուր ա խմել։
֊ Ակնկալվող կոպիտ «մուշչինա»֊ի տեղը դիմեցին «մալադոյ չելովեկ»։ Ես ել չասեցի «յա նի պանիմայու պա ռուսկի» ու պատասխանեցի Վ գրական «բուձծե դաբրի» վիճակներով։
֊ Օդանավում ուտելիքը լրիվ սծիլի համար ա։
֊ Սծյուարտի գալստուկի վրա խոխլոմսկոյ վիճակներով նախշեր ա։
֊ Գաստարբայթերին նւյնպես դիմեցին «մալադոյ չելովեկ» երբ նա կոշիկները հանած գուլպաներով ոտքերը նստարանին դրած նաայում էր իլյումինատորից և խնդրեցին կոչկել ամրագոտին։ Նա արացրեց, սակայնև նույն կերպ շարունակեց զննել տարածոթյունները։
֊ Թայփրայթերով գրելը ﬕ տեսակ ավելի հարմար ա։ Լիգատուրաները մոբայլի վրա օգնում են։ Ո՞նց անենք «ու» տառը բերենք յունիկոդ։
֊ Մոսկվայում առաջին անգամ ա որ իջնելուց ամպամած չի։ Փաստորեն ըտեցնց էլ ա լինում։
֊ Մոսկվայում հարկ չկար անգլերեն խոսել, իրենք իմանալով որր նահանգներ եմ գնում ասացին՝ «բոարդինգ փաս»
֊ Ապրեմ ես ինչ հարմար լէյաութներ եմ սարգել մաեմո֊ի համար։
֊Ֆիններեն «մաեմո» բառը շատ հարմար ա հավաքել հայերեն թայփրայթերով։
֊ Ամերիկացի տղաները կորցրել են իրենց այֆոնը իէքս֊րեյ մեքենայի մեջ։ Մեքենան իրան կուլ տվեց ու հետ չտվեց։
֊ Շերեմեծյեվոյում զուգարանները տուֆտա են պտտվող ծորակներով, սակայն ֆրի վայվայ բիլայնից ու մտսից կա։
֊ Ռոումինգս աշխատեց։
֊ Արջևում 13 ժամ դեպի ԼԱ գնալ։
֊ Քոմենթի տեղը կգրեմ «ուզու՞մ եք զրոուցել այդ մասին»։
֊ Դալլաքյան, խցիկդ պպատվիրի։
֊ Անահհիտ, հեյ։

ու տենց

Posted via m.livejournal.com.

ասք համառ թրի մասին

Всю прошедшую неделю я запоем читал длинную героическую сагу и Бесполезном Мече. Просыпался утром – и сразу бросался листать страницы. Поздно ночью с тяжким вздохом оставлял закладку, прежде чем отправляться спать.
Это было удивительно повествование о похождениях демонического меча, который НЕ обладал никакими способностями, НЕ годился ни для убийства, ни даже для колки дров. Он был сделан из самой паршивой стали, и сделан из рук вон скверно. Его и в переплавку бы взяли с неохотой. А сознанием, да и то по ошибке, его наделил жалкий первокурсник, неудачник и пьяница. У меча не было ничего, кроме всепоглощающего стремления жить. Он не хотел на свалку. Он не хотел драться. Не хотел никому подчиняться. Он хотел просто жить. И яростно добивался своего, не жалея сил

այստեղից
kornelij, էդ իրա մասին էի ասում մասթ րեդ էլի։

ու տենց

ասք ցանցային նորությունների մասին

Нехитрое
*
Вечно путаю названия эппловской линейки – айпод, айфон, айпад. Для краткости называю их все iFap – от слова фапать.

*
С печалью замечаю, что когда пишут «у меня к вам дело», «есть деловое предложение», чаще всего хотят помощи, а не взаимно полезного сотрудничества. Так и тянет ответить, что когда дело ваше, а не моё, это называется «просьба».

*
Настоящая интернет-зависимость начинается, когда человек при любой возможности лезет в сеть, чтобы узнать, не произошло ли в его жизни чего-нибудь интересненького. Не в мире, а именно с ним – не написал ли кто комментарий или письмо, не отозвался ли как о нём. То есть вместо того, чтобы самому генерировать новости и события, и жить здесь и сейчас, он ожидает информации и развлечений извне.

Если заменить интернет на любую другую зависимость, смысл не изменится. Можно залипнуть на человеке, шопинге и даже на еде, открываясь впечатлениям только из одного источника, игнорируя все остальные. Существовать от встречи до встречи, от покупки до покупки, и от десерта до десерта, и пропускать всё, что в промежутке. Когда речь об отношениях, ощущения такого рода принято называть любовью, но если представить, что на месте мужчины может быть чизкейк, пафос как-то снижается. Не знаю, как тортикам, а людям это совсем не лестно. И только продавцы одежды рады, когда женщина убеждена, что её жизнь способно изменить новое платье, а не она сама, и что главное преображение личности происходит в примерочной.

այստեղից

ու տենց

ասք բոթեր գրող նեգրերի մասին

մի քաղաքակրթություն կա, որտեղ բոլոր էակները չաթերում օնլայն մոնլայն են լինում։
ու այնքան են ուզում օնլայն մոնլայն լինել նույնիսկ քնելու ժամանակ, որ ով պարզապես կախված մնում է սենյակներում, ով էլ՝ պատվիրում իրենց համար հատուկ մշակված բոթեր։
այդ էակները մի քանի հանդիպում են ունենում «չաթային նեգր» ծրագրամիստների հետ ու բացատրում, ինչ վարքագիծ են ակնկալում իրենց բոթից, ու ինչպես այն իրեն պահի, երբ նրանք, էակները, քնած են։ մեծ ուշադրություն է դարձվում շփման ոճին, ծրագրամիստները պարզում են, թե ինչ արտահայտություններ են սիրում հաճախ օգտագործել պատվիրատու էակները։ իսկ բոթը հետո իրենց տեղը խոսում մոսում ա, երբեմն պայմանավորվում, իսկ իրենք այդ մասին իմանում են արդեն արթնանալուց հետո։
այդ էակներից ոմանք այնքան շատ են ձգտում օնլայն մոնլայն լինել, որ երբ ծերանում են, պատվիրում են իրենց համար բոթեր ու ցանցային միացում, որ բոթերը իրենց նիքով չաթերում գոնե էլի մի քանի տարի կախված լինեն։
մի քանիսը, իհարկե, պատգամել էին խնդրանքը հետնորդներին, սակայն, քանի որ այդ կտակներից ոչ մեկը չեր կատարվել, այժմ այդպես էլ չեն անում։
այսպիսով, դա միակ քաղաքակրթությունն է, ուր դպրոցում առաջին դասերից մեկը այն մասին է, ինչպես տարբերել իսկական բոթերին «մահացած հոգիներից» ու թակցնել ոչ իրականներին ցանկի մեջ։

ու տենց

ասք օնլայն մոնլայն վիդոեների մասին

Նոր ադոբ ֆլեշը էլ չի պահում վիդեոները /tmp-ի մեջ, ինսթեդ, գցում ա .mozilla/firefox/userprofile/cache

Whether this move is designed to specifically combat illegal downloading of videos is open to speculation however since the same files are still accessible one would assume this is not the case.

այստեղից
փաստորեն
բայց այդքան շատ են ֆայլերը, ու նույն անվանումներն են, որ արի ու հասկացի։ Երևի նաուտիլուսը ցույց կտա, իսկ ես այսպես արեցի երբ պետք եկավ՝
ls | xargs -n 1 file | grep -i video
Սակայն ես նենց լավ ՖՖ-ի իքսթենշն եմ օգտագործում, FlashVideoReplacer, ինքը gecko-mediaplayer-ով ա ցույց տալիս ֆլեշ վիդեոները։
Ու ոչ մի անազատ ֆլեշ բնավ։
ՀԹՄԼ5 իմ մոտ մոզիլլայում աշխատում ա, բայց առանց x264 որովհետև ես ՖՖ-ն էդպես չեմ կարող հավաքել։ Իսկ youtube-ում լիքը h264 էնքոդեդ ֆայլեր են։ Խրոմիումը լինում ա h264 կոդեկի սափորթով հավաքել, ու ինքը հտմլ5 youtube նորմալ ցույց ա տալիս։ Սակայն ինձ Մոզիլլան ավելի ա դուր գալիս։
Մնում ա սպասել մինչև WebM/VP8 նորմալ պրիկռուծիծ անեն իրան։
ու տենց

ասք ավանդական հաղորդագրությունների մասին

մի քաղաքակրթություն կա, որտեղ էակները իրենց ծանոթ այլ էակների մասին երբ հիշում կամ մտածում էին, միմյանց ծելեպածիկ կապով կպնում էին, ասում էին՝ «լա՞վ ես», ու պատասխան ստանում՝ «ահա, իսկ դու՞»։
«լավ եմ» – պատասխանում էր սկսողը ու անջատում կապը։
Իրենց լեզվով դա կոչվում էր «Փիսիթի ԻնգՇեյքՀանդ»

Տեխնիկայի զարգացումը բերեց ներգիտակցական ավտոմատ պլանավորող ծրագրերի ստեղծմանը։ Ավտոմատը ցանկից հանում է որևէ անուն, կամայական, կամ ըստ հերթականության, դա հեշտ կարգավորվում է, ու ուղարկում իմպուլս` «լա՞վ ես», իսկ այն կողմի ավտոմատը պատասխանում՝ «այո, դու՞»։

Չնայած այդպիսի հաղորդագրությունները աղտոտում են մոլորակի ցանցային տրաֆիկը, և ըստ էության անիմաստ են, նրանցից էակների մեծ մասը չի հրաժարվում։
«Անկեցծության ալիք» կազմակերպությունը, որը, սակայն ֆինանսավորվում է ազատ տրաֆիկի կարիք ունեցող կորպորացիաների կողմից բերում է փաստարկներ․
– համակարգի խափանման պատճառով չստացած հաղորդագրությունները այնքան շատ են, որ ակնկալելի պատասխանը չստանալը բոլորն էլ բանի տեղ չեն դնում։
– լինում է, որ մահացած էակների ավտոմատները ժամանակի շերտեր շարունակ ուղարկում, և նույնիսկ շարունակում են ստանալ պատասխան իմպուլսները այլ մահացած էակների ավտոմատներից։
– մշակվող աղբահավաքիչները ոչ միշտ է որ էֆեկտիվ են աշխատում, ու կարողանում են «չեզոքացնել» կախվող հոսքերը։
Բավականին փող է ներդրվում այլ հաղորդագցման ալիքները գտնելու, և «կախված հոսքերը» չեզոքացնելու ավելի լավ ձևեր գտնելու համար։

Այդ փնտրտուկները ավարտվեցին, քաղաքակրթության հետ միասին, սակայն, այն ժամանակ, երբ հեռակա գալակտիկայի հետազոտող տիեզերանավը փորձեց կապի մեջ մտնել հաղորդակցվող էակների ավտոմատների հետ, և կախվեց, ունակ չլինելով մշակել հաղորդագրությունների քանակը։ (այալԴեն Օֆ վիսՍերվ)
Հեռակա գալակտիկայի ռազմական տեսչության համակարգիչը նշեց մոլորակը որպես ագրեսիվ ու վտանգավոր, և ոչնչացրեց այն։

ու տենց

ասք գրպաններում վերջույթները պահելու մասին

Մի քաղաքակրթություն կա, ուր էակները շատ վերջույթներ ունեն։ Դրանք տեղավորում են իրենց բազմաթիվ գրպաններում, իսկ ամեն «ափը» սեղմում է մի մի «գաջեթ»։ Դա նրանց տալիս ա ապահովության զգացում։ Ու երբ իրենց «այլմոլորակայինները» «փախցնում» տանում են «կենդաբանական այգի», ապա անպայման ապահովում են գաջեթները լի գրպաններով։

ու տենց