ասք գործի անցնելու մասին

Իննսունականների կեսերին, դեռ մինչև անգութ կապիտալիզմի գալը, ու այգու տեղ սրճարանների ստեղծմանը, մենք ըներներով զբոսնում ու պարապում էինք շների հետ օպերայի մոտ։

ա – միշտ կգտնվի բիդլը որը կգնա այգու տեղը կառուցած սրճարանում կնստի ու իրենց փող կտա, այսինքն դրական խրախուսում։

բ – երբ ակամա տարբերվում ես գորշ մասսայից, օրինակ շանդ հետ ես պարապում, կամ ֆրիսբի խաղում, դա որոշ մարդկանց մոտ զայրույթ է խթանում։

Ու մինչ մենք խաղում էինք ֆրիսբի, իսկ մեր շները պարկացրած արձանների մոտ «վիդերժկա» էին սովորում, ու հետեևում թրչող ափսեներին առանց աչքը թարթելու, պարբերաբար մեզ մոտենում էր որևէ մի մարդ, ու սկսում բարձրաձայն քննադատել։ Արգումենտները փաստորեն չկային։ Մի խաղացեք, շներ մի պահեք, ստեղ մի եկեք, էդպես։

Ու մեանից մեկը, շների տրեներ Էդիկը, ասում էր՝

– Անցեք ձեր գործին – իսկ հետո օդ թռնելով բռնում էր ափսեն։

Էդիկը ընդհանրապես հին վարպետ էր։ Ընենց բաներ էր անում ափսեի հետ, էլ դու սուս։ Ու ես իրանից լիքը բան սովորել եմ ։Ճ

Ու զարմանում էի․ մարդիկ այնքան զբաղված են ուրիշներին ցույց տալով որ նրանք ավել լավն են, ամենա անկապ պատճառներ բերելով։ Փոխարենը մտածեն, խորանան, ու իրենց գործը անեն։

Անցեք գործի, ջենթլմեններ։

ու տենց