ասք րայզերֆս վերականգնելու մասին

Մի լուսանկար քոփի չեր լինում արտաքին վինչից։

fsck.reiserfs –fix-fixable-ը չոգնեց։

Դա շատ հետաքրքիր էր, քանի որ smartctl-ը բնավ չեր ցույց տալիս reallocated sector-ների գոյություն։

Իսկ եթե չկա ռեալոքեյթդ սեկտոր, ուրեմն ինչի՞ չի կարդում։

Դե ասացի, ծառը վերակառուցեմ։

fsck.reiserfs –rebuild-tree /dev/sdb1

Ո՞վ կմտածեր, որ 500gb բաժնի ծառը վերակառուցելը մի ինը ժամ կտևի։

Սակայն, ինը ժամ չպահանջվեց։ fsck-ն դուրս թռավ ինփութ աութփութ սխալով։ Մի տեղ։

Ու նոր ֆսցկ-ն կրկին նույն տեղը դուրս էր թռնում։

Օկ, մտածեցի ես, բաքափեմ էղած չեղածը, հավաքեմ դիսկերի հետ աշխատելու փասափուսես, ու անցնեմ գործի, ջենթելմեններ։ Բայց նե տուտ-տո բիլո։ Պարզվում ա, եթե rebuild-tree-ն բարեհաջող չի ավարտվել, ուրեմն ֆսյո, ֆայլսիսթեմը էլ մաունթ չի լինի։ Լավ, չի լինի չի լինի, որոշեցի dd անեմ, դիսկի պատկերը պահեմ, հետո տենամ ինչ եմ անում։ Կակ բի նե տակ։, Չէ մի չէ, փաստորեն։ Դդ-ն դդուրս ա թռնում նույն տեղում։ Ի/Օ էրոր։

ՕԿ, dd_rescue արեցի ամբողջ դիսկը։ Կրկին տեսա՝ նույն տեղում, չի կարողանում կարդալ, ու զրոներ ա պատկերի մեջ խփում։ Ութ հատ սխալ։

Լավ նորություն՝ իմացանք ճշգրիտ բլոքը, որտեղ պրոբլեմ կա։ Ուրեմն էդ ա փչացած տեղը։

Ուրեմն, իրա վրա մի բան գրեմ, ու փչացած սեկտորները ռեմափ կլինեն։

Գրեցի։ Մի բլոք՝ ի/օ էրոր։ հաջորդ բլոքը՝ ի/օ էրոր։ Ու տենց ութ բլոք։

Կրին գրեցի՝ նույնը։ Նայեցի reallocated sectors՝ զրո։ Գժվում էի։

Էդ ի՞նչ ա փչացել, որ reallocated sectors՝ զրո, բայց չի գրում։

Եթե լիքը ռեալոքեյթ եղած սեքտոր լիներ, ուրեմն պարզ ա, ռեմափ չի կարող անել, բայց զրո՞։

Ու մտածեցի լավ, բաժանեմ վինչը նենց, որէդ տեղը մնա մի փոքր փարթիշնի վրա։ Սկզբից լավ բաժին, հետո մի բաժին, չեմ էլ օգտագործի, հետո էլի լավ բաժին։

Սարքեցի, ու հաշվարկները ստուգելու համար, որ ճիշտ եմ արել, ասացի էդ լրիվ բաժինը զրոներով լցնեմ, որ տեսնեմ, ոնց ա դուրս թռնում ու համոզվեմ, որ ճիշտ եմ բաժանել, փչացած տեղը առանձնացրել։

dd if=/dev/zero of=/dev/sdb2

Ու դուրս չը-թը-ռա՛վ։ Ըտենց։ Ստուգեցի, տեղը ճիշտ էր։ Պարզապես, որ մի հատիկ սեկտորի վրա գրում էի, ինքը ռեմափ չեր անում։ Իսկ հիմա սմարտցլ-ը ցույց տվեց մի հատ ռեմափ արած սեկտոր։ Ահա։

Ուրեմն պետք էր տենց մասիվ դդ անել, որ անես, հա՞։ Էդ ինչից ա չգիտեմ, որ ուսբ դիսկ վինչ ա, ու մի տեսակ տորմոզնոյ ա, ու մի հատիկ սեկտորի վրա գրելուց ռեմափ չի անում, բայց մասիվ գրելուց անում ա։

Ամեն դեպքում, րայզերֆսս սարքեցի։ Իմաջը losetup արեցի, վրայով fsck-ով անցա, ու քշեցի հետ դիսկի վրա։

Ու ըտենց մեծ վինչերի վրա էլ րայզերֆս չեմ պահում, քանի որ չեմ ուզում ժամերով ծառ վերակառուցել։

Ու դա բնավ կապ չունի այն հանգամանքի հետ, որ Ռայզերը նստած, սակայն բնավ ոչ հելած տղա ա։

Դե ս կեմ նե բիվաետ, լոխանուլսյա, ռուս ծիտ գտավ, հիմա էլ տենց էլ պետք ա լիներ։ Համ էլ եթե սպանել ա լավ ա արել, բա մարդուն դավադիտ անեն, ինքը տենց էլ թողնի՞։

պիտակներ՝ Հանս Ռայզր  հետազօտութիւն  տեքնոլոգիաներ  տեղեկատուական տեքնոլոգիաներ