ասք հեռուստացույցի մասին

Յութուբը միացնում է բրոադքասթինգի ծառայություն։

Յուրաքանչյուր մարդ կարող է միացնել իր խցիկը, և եթեր ուղարկել ինչ է կատարվում տանը։

Իհարկե, նորություն չէ։ Այդպիսի ծառայություններ արդեն կային։ Ու զարմանալի կլիներ, եթե յութուբը/գուգլը դա չաներ։

Նորություն չէ նաև որ ձեր տեղեկատվությունը պատկանում է մեծ եղբորը, մասնավորապես գուգլի միջոցով․

ջիմեյլի նամակագրությունը նույնիսկ եթե սեփական դոմեն ունենք (իմը չէ)

Վոյս մեյլ/գուգլ վոյսը սպիչթուտեքստ է լինում ու ինդեքսավորվում հարմարավետ փնտրելու համար։

Ջիթոք, չաթեր, վիդեո/աուդիո խոսակցություններ

Լաթիթյուդը անընդհատ ցույց է տալիս ձեր գտնվելու վայրը

(Սմսները սակայն, վիվասելլ/արմենթել/բիլայնների հոգատար հսկողության տակ պահվում են որ ներկայացվեն մեր սեփական հարազատ ՉԿ-ին։

Որից ավելի թեթև չի շնչվում։)

Անդրոիդ հեռախոսը ժամանակ առ ժամանակ սքրինշոթներ ա վերցնում։

Խրոմը ոչ շատ էական, սակայն տեղեկատվություն գուգլին ուղարկում ա։

Իսկ այժմ, մենք ինքներս, մեր ձեռքերով տեղավորում ենք մեր իսկ տանը հեռուստացույց-խցիկ, որը․․․ (թմբկահարություն) նկարագրել է Օրուելը 49 թվին։

Սակայն նա չեր մտածել, որ մենք այդ անելու ենք ինքներս։ և ինքնակամ։

Իհարկե, ֆունկցիան դեռ լրիվ նույնը չէ, սակայն սարսափելու մտածելու տեղիք կա։

ու տենց

պիտակներ՝ 1984  հիվանդը հիմար է  ուզու՞մ եք զրուցել այդ մասին  Ջորջ Օրուել  քիչ կարդա շատ հեռուստացոյց դիտիր  ֆաշիստներ