ասք չիմանալու մասին

Սալյարկայի հաղորդագրությունները սպանիչ են։ Ահա եւս մեկ գոհար՝

{1} ok boot cdrom – install
Boot device: /pci@1c,600000/scsi@2,1:a File and args: – install
Unknown argument

Can’t open boot device

{1} ok eject cdrom
Don’t know how to eject cdrom
{1} ok

ես հիմա իրան ի՞նչ անեմ, սովորեցնե՞մ ոնց ա պետք իջեքթ անե՞լ։

ու տենց

ասք էներգիայի պահպանման մասին

– Բայց ո՞նց ա պահպանվում, հայրիկ։ Ասենք բենզինը ունի պոտենցիալ էներգիա, ծախսվեց, գնաց։
– Չէ, բալիկ ջան ոչ մի բան չի կորում։ Էներգիան դարնում ա աշխատանք, դարնում ա տաքություն։

Նենց ա որ հնարավոր չի որևէ բան ձեք բերել, առանց որևէ բան կորցնելու։
Ասենք․
Ուզում ես հարաբերություն, կորցնում ես աղջիկ-մախչիկ(կամ տղա-մղա, կամու կակ) կապելը։

Ուզում ես լինել ծրագրավորող, չես լինում անասնաբույժ կամ բժիշկ։
Ընտրում ես ունենալ շուն՝ ընդունում ես իրա մոտիկ մահը, արձակուրդների, արշավների բացակայությունը։
Ուզում ես երեխա, կորցնում ես հանգիստ գիշերները, ու առհասարակ հանգիստ կյանքը։
Ուզում ես գնալ փաթիի, կորցնում ես գրքի հետ դիվանին պարկելը, ընտրում ես գիրքն ու դիվանը՝ կորցնում ես փաթին։

Որովհետև ռեսուրսներդ սահմանափակ են։
Նելզյա աբնյած նեապրյատնովո աբյած նեոբյատնոե։
Երկու աղջկա/տղայի մեջ կիսվել չի լինի, եթե երկուսն ել քեզ հետ երեկո են ակնկալում, ու «երրորդն ավելորդ չէ բնավ» ակումբ չեք խաղում։

Եթե մտածում ես ալգորիթմի մասին, ապա չես մտածում կինո սցենարի մասին։ Այո, մի քիչ չափազանցնում եմ։

Ու այդ պատճառով է կարևորվում ընտրությունը։

Լավ ընտրությունը այն է երբ օպտիմալ բալանս կա։
Մենք ունենք մեծ ֆորա։ Մեր առավելությունը մեր ուրույնությունն է։ Եվ մարդկանց զանազանությունը։

Պարզ հավասարումներ են՝
Ես օկ եմ զիճել այս հնարավորությունը, սակայն ձեռք բերել այս։
Ես օկ չեմ ունենալ սա, եթե պիտի մերվեմ սրա հետ։

Ու քանի որ մարդիկ շատ են ու տարբեր, ու եթե հասկանում են, ու գիտեն ինչի հետ են օկ, իհարկե, ապա սաղին լավ ա լինում։ ։Ճ

Մտածեք, և կատարեք ձեր ընտրությունը, ջենթլմեններ։ Ջենթլմեններ ասելով, լեդիներին ել եմ ենթադրում։
ու տենց

ասք կարապների մասին

Նկատե՞լ եք․ պարբերաբար կարապի լճի ջուրը իջեցվում է, կարապի լիճը լվացվում, հետո նորից ջուր են հավաքում։

Ինչու՞։ Ցանկացած ինժեներ կբացատրի ձեզ, որ ջրամբարներում ընդունված է ջրի հոսք։ Կամ նոր ջուրը մտնում է, հին ջուրը գնում, կամ ֆիլտրվում է։
Բայց ամբողջը չի իջեցվում քանի օրը մեկ։

Նենց բա՞րդ ա ֆիքսել, եթե այդ համակարգը կար, ու ստեղծել, եթե այն չկար։ Չնայած չեմ կարծում, որ այդպիսի համակարգ նախատեսնված չեր։
Իսկ սև կարապները, անշուշտ, շատ գեղեցիկ են։
ու տենց

ասք գործի անցնելու մասին

Իննսունականների կեսերին, դեռ մինչև անգութ կապիտալիզմի գալը, ու այգու տեղ սրճարանների ստեղծմանը, մենք ըներներով զբոսնում ու պարապում էինք շների հետ օպերայի մոտ։
ա – միշտ կգտնվի բիդլը որը կգնա այգու տեղը կառուցած սրճարանում կնստի ու իրենց փող կտա, այսինքն դրական խրախուսում։
բ – երբ ակամա տարբերվում ես գորշ մասսայից, օրինակ շանդ հետ ես պարապում, կամ ֆրիսբի խաղում, դա որոշ մարդկանց մոտ զայրույթ է խթանում։
Ու մինչ մենք խաղում էինք ֆրիսբի, իսկ մեր շները պարկացրած արձանների մոտ «վիդերժկա» էին սովորում, ու հետեևում թրչող ափսեներին առանց աչքը թարթելու, պարբերաբար մեզ մոտենում էր որևէ մի մարդ, ու սկսում բարձրաձայն քննադատել։ Արգումենտները փաստորեն չկային։ Մի խաղացեք, շներ մի պահեք, ստեղ մի եկեք, էդպես։
Ու մեանից մեկը, շների տրեներ Էդիկը, ասում էր՝
– Անցեք ձեր գործին – իսկ հետո օդ թռնելով բռնում էր ափսեն։
Էդիկը ընդհանրապես հին վարպետ էր։ Ընենց բաներ էր անում ափսեի հետ, էլ դու սուս։ Ու ես իրանից լիքը բան սովորել եմ ։Ճ
Ու զարմանում էի․ մարդիկ այնքան զբաղված են ուրիշներին ցույց տալով որ նրանք ավել լավն են, ամենա անկապ պատճառներ բերելով։ Փոխարենը մտածեն, խորանան, ու իրենց գործը անեն։
Անցեք գործի, ջենթլմեններ։

ու տենց

ասք Սթոլմանին տեղավորելու մասին

Դե գիտեք երևի, Կազայի ժողովուրդը Սթոլմանին են բերում։ Էս էլ օղբաթ ա, նենց մի դաստա պահանջներ ա ուղարկել։ Որտեղ մասնավորապես գրված ա, որ նա սիրում ա թութակների, ու այնտեղ որտեղ ապրելու ա լավ կլինի թութակ լինի։ Սակայն, շարունակում ա նա, քանի որ թութակները շատ նուրբ թրչուններ են, իրան բնավ պետք չէ հատուկ ձեռք բերել խանութից։ Իսկ եթե ձեռք բերեն, ապա նա, Ռիչարդը, կհասկանա, ու՝ կնեղանա։
Հիմա ես մտածում եմ, ո՞րտեղից իրա համար թութակով հյուրանոց են գտնելու։

Կարելի ա, սակայն, իրան տեղավորել կենդաբանական այգում, այնտեղ թութակների կողքը տեղ տալ, թող քնի։
Ու պատմել քանի տարի են այս թութակները այստեղ բնակվում։
ենիծես, ռազվաձիծես, տապիծես – մորե րյադըմ։
Իսկ կենդաբանական այգին իրա շահը կունենա, կարող է գիշերը բաց մնալ, որ մարդիկ գան, կենդանի ամերիկյան հաքեր տեսնեն։

ու տենց

ասք մետրոյում հանդիպելու մասին

մեդիա փլեյերս չեր աշխատում։
քանի որ երեկ maemo-ն քոփի եմ արել արտաքին sd-ի վրա ու բութ եմ արել իրանից, մտածեցի, մի հատ chown անեմ։
ու մետրոյի գնացք մտնելուց տերմինալի մեջ գրում-մրում եմ։
Հիմա նստած եմ, աչքի ծերով նկատել եմ, կողքիս նստածի սծիլնի բոթասիկները ու լավիկ ոտիկները։ Սակայն գործս շարունակում եմ, չեմ շեղվում։
Մի երկու կանգառ անց իմ ձախ ուսին ձեռք ա կպնում։
Նայեմ՝
– Աաաաաա, էդ դու՞ ես։
աաաաաաաաաաաաա, Նարինեն ա, իր վիշապոտ տատուով, ու հետաքրքրասեր հայացքով։ ինքն ել ա գործի գնում, ժպտում ա, ինձ ա նայում։
– Նենց խորացած էիր ասեցի չշեղեմ։
Ինչ հավես ա հավես մարդկանց հանդիպել։ Մետրոյում։ Քաղաքում։ Ու ընդհանրապես։
ու տենց

ասք խելացի խցիկի մասին

էս տղեքը գժոտ գործ են արել։ Փաստորեն հիմա որոշ հեռախոսներով հնարավոր ա hdr նկարներ անել։

Սենց նկար հեռախոսով տեսե՞լ եք։
իսկ սե՞նց։

Ով ունի nokia n900 կարա հենց հիմա փորձի – fcam2 պրոեկտ։ symbian-ի համար էլ ունեն, նկարները և տեսանյութի օրինակը n95 ա։

էս ել իրենց թղթից մի տեսանյութ՝

էս խաղը վերջն ա։
ու տենց

ասք էստոնական ֆիլմերի մասին

Բայց ինչ հանդուրժող են Էստոնիայի ժողովուրդը, մեր մոտ կտշեին կգցեին ավտոբուսից։

համ էլ վաղը ժամը ութին Ակումբում այս ու ևս երկու այլ էստոնական ֆիլմ ցուցադրելու է Մելիքը։
ու տենց

ասք ստեղծելու կամ սպառելու ընտրության մասին

Nokia’s preloaded apps encourage you to create — shoot video, share photos, blog, etc. — while the Apple platform encourages you to consume — buy music, buy games, buy apps

այստեղից

Բա որ ասում եմ, Նոկիան չարոտ ա, բայց մնացածը անհամեմատ ավելի չար են։

ու տենց

ասք րայզերֆս վերականգնելու մասին

Մի լուսանկար քոփի չեր լինում արտաքին վինչից։
fsck.reiserfs –fix-fixable-ը չոգնեց։
Դա շատ հետաքրքիր էր, քանի որ smartctl-ը բնավ չեր ցույց տալիս reallocated sector-ների գոյություն։
Իսկ եթե չկա ռեալոքեյթդ սեկտոր, ուրեմն ինչի՞ չի կարդում։
Դե ասացի, ծառը վերակառուցեմ։
ու հետո ինչեր ա եղել

ասք վաղվա միջոցառման մասին

ու ես չեմ գնալու վաղը Թեդէքս ոչ միայն այն պատճառով, որ հոգնած եմ, ուզում եմ քնել, իսկ իրենք ժամը տասնմեկանց կես են սկսվում, այլ նաև որովհետև չեմ ուզում նենց մի տեսակ էլիտար միջավայրում գտնվել, ու լավ զգալ որ ասենք ես եկա, իսկ ասենք նա չկարողացավ։
Ավելի լավ ա յութուբով մի երկու հատ նայել։ Հաստատ։
Թեդեքսը բարքեմփ չէ բնավ։
ու տենց

ասք հարցազրույցելու մասին

– Հիմա պըրծ, վերցնում ես ընտանիքիդ անդամների անձնագրերը, կին, երեխա, պապա, մամա, տատիկ, պապիկ, ում հնարավոր ա, ու գնում ես դեսպանատուն – հայտարարեց իմ HR-ը կատարված պարտքի զգացումով։
Նա հենց նոր ինձ հետ միասին լրացրել էր մի արևմտյան երկրի դեսպանատան հայտ։
Դե ես ասեմ արևմտյան երկրի, դուք ինքներդ հասկացեք էլի, որ ասենք իրա առաջին տառը Ա-ա, իսկ ասենք վերջին տառը Ն ա, իսկ իրանց մեջտեղներում մի տեսակ Մ կա։
Ըտենց։
Հա, սակայն, վերադարնանք մեր HR-ին, որն ինձ ՀաՐցազրույցի էր ճամփում։
– Հ՞մ։ – ասացի ես։
– Ի՞նչ – ասաց նա։
– Անձնագրե՞ր։ Ինչի՞ բայց։
– Դե որ տենան, սաղ փասափուսեդ ընտանիք-մնտանիքդ ստեղ են, չես գնա մնա։
– Պա՜հ։ Ես ամբողջ կյանքս երազել եմ էժան զաբեգալովկայում ափսե լվանալ։
– Դե հիմա։
– Հմմմ, ա կակ էտը վյաժեծսյա ս ծեմ, շտո ես լսել եմ որ անձնագիրը տենց բան ա, որ չի կարելի այլ մարդկանց վստահել։
– Ինչու՞
– Դե տրաֆիկինգ ա, բան ա։
– Վերջ, իրենք ուզում են, տենց պետք ա – գնա, անձնագրերը հավաքի, ու ութանց կես դեսպանատանը լինես։

Նենց ա որ ձեր խորին ծառան մի տեսակ կարդալ ա սիրում։ Ու մի օր նա բլոգեր կարդալու տեղը գնաց այդ արևմտյան երկրի դեսպանատան կայքը հետազոտելու։ Որտեղ, ինչպես և ակնկալում էր, բնավ չգտավ նշված պահանջի մասին ոչ մի ակնարկ։ Միայն ինչ որ տեղ աչքի ընկավ՝ «կարող եք ներկայացնել փաստաթղթեր, որոնք կհաստատեն ձեր ներկայացրած տվյալները»։ Բայց դա ի՞նչ ակնարկ։
Ու պատճառը բնավ մայրիկիս կարմիր անձնագիրը չէ, որը դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից փոշփտվում է ինչ որ տեղ, քանզի նա մի տեսակ պոֆիգիստ աշխարհի քաղաքաղի ա։ Նա չունի անձնագիր, և չգիտի ինչպես այն օգտագործել։
Պարզապես, ինչի՞ էլի, ես պիտի իրենց համար տենց բաներ անեմ։ Ի՞նչ կարան անեն, չթողնե՞ն։ Թե չէ տենց երազում եմ, գործ ա էլի, հավես կա՞ տասներեք ժամ ստեղ էնդեղ թռնել։
Իսկ եթե ես որոշեի ասենք մնալ, ի՞նչն էր ինձ խանգառելու։ Կապը չեմ տեսնում բարեկամների անձնագրերը ներկայացնելու և չմնալու երաշխիքի մեջ։
Ու տեեեենց, դե գնացի հարցազրույցի, ու դեսպանատանը հա տեսնում եմ, մարդկանց ասում են՝
– էլի փաստաթուղթ ունե՞ք մեզ ցույց տաք
Իսկ դիմողները սարսափած պատասխանում են՝
– ես ունեմ անձնագրեր, տա՞մ։
– Տվե՜ք – մի տեսակ ուրախանում էին դեսպանատան աշխատողները։

Հասավ և իմ հերթը։
– Դուք ունե՞ք այլ փաստաթղթեր մեզ ներկայացնելու – հարցրեց ինձ ապակու հետևից արևմտյան երկրի ներկայացուցիչը։
– Իմ փաստաթղթերը ձեզ թողել է իմ ԷյջԱռ-ը։ – ոչ պակաս արևմտյան պատասխանեցի ես։
– Հմ, հա պարզ է։ – ու կարճ դադարից հետո կրկնեց – Իսկ դուք չունե՞ք մեզ ինչ որ այլ փաստաթղթեր ներկայացնելու։
– Ի՞նչ այլ փաստաթղթեր։ Ես ասացի չէ՞ – ՀՌ-ն ամենը բերել է։
Եվս մի քիչ հետո
– Իսկ դուք կարո՞ղ եք ինչ որ այլ թուղթ մեզ տալ։
Նենց արդեն պետք էր ասել՝
– Դուք փո՞ղն եք ակնարկում։ Կաշա՞ռքը։ – սակայն այդ դեպքում լրիվ հիմք կունենային հարցազրույցը չանցած համարել, ու ևս մի հարյուր քանի իրենց երկրի տարադրամի միավոր դատարկ տեղը աշխատել։
– Իմ փաստաթղթերը – երրորդ անգամ պատասխաների ես – իմ ՀՌ-ն է ձեզ բերել։

Այսպես ես ստացա իրավունք այդ առասպելական երկիր մուտք գործելու։
Ասեմ միայն որ վիզան մի տեսակ զիճում ա Շվեյցարական վիզային։
Իրա պոնտերով էլի։

ու տենց

ասք ցուցակների մասին

– համ էլ սատանիկը էն մարդկանց ցանկում կա, որ ասի լայք, ես ել ասեմ դե ռազ որ լայք ուրեմն ֆսյո։
– վայ քու արա
քո մոտ տենց մարդկա՞նց ցուցակ էլ կա
(վայ քու արա)^2
– իրա մոտ ամենինչն ա ցուցակ (list)

ու տենց

ասք լրացնելու մասին

մի հատ թուղթ էի լրացնում, այնտեղ պետք էր նշել նախկին երկու աշխատելու տեղերը և ղեկավարներին։
Լայքոսիս ղեկավարի անունը՝ Ա․ Պարթև էր։ Ի դեպ շատ հետաքրքիր մարդ է։
Ամենը լրացնելուց հետո մի հատ էլ անցա, որ ստուգեմ, ու տեսնեմ․․․ աաաաաաաաաաա
շեֆիս անունը գրել եմ՝ Սահակ Պարթև։
փաստորեն էլի

ու տենց

ասք այլ կերպ մտածելու մասին

apple-ի նշանաբանը՝ think different – խափուսիկ ա։
Կախված նրանից, ինչպես հասկանալ/թարգմանել։
Մտածիր տարբեր, թե մտածիր այլ կերպ։
«Այլ կերպ» մտածելը – Ջոբսի հասկանալով նշանակում ա՝ «ես չեմ ընտրում մայքրոսոֆթ, ես ընտրում եմ էփլ, դա այլ ընտրություն ա»։ Ստիվը շարունակում է՝ «ես ընտրում եմ էփլի թույլ տված նախագծման գործիքները, դրանք այլ են, ուրիշ են»։ Ուրիշ են այլ ամենից, բայց տարբեր չեն։
Երբ մարդիկ մտածում են տարբեր, իսկ իրենք տարբեր են, պարզապես միշտ չէ որ գիտակցում են, ահա, երբ մարդիկ տարբեր են և տարբեր ձև են մտածում ստացվում ա, օրինակ նախագծման տեխնոլոգիաների զանազան լայն ընտրություն՝ փիթոն, ադա, պասկալ, սի, սխեմա, լիսպ, այո, մուուու, զոննոն, և այլն և այլն։
Տարբերը բերում է զանազանության։
Այլը՝ այլընտրանքային, սակայն նույն տխուր և թախծկալի-ին։
Այսօր Անահիտը գրել եր՝

երբ մեր մանկահասակ պրոգրեսիվ երիտասարդությունը մենակ մետալա լսում, իսկ ասենք Բրազավիլին համեմատումա սպիտակցի հայկոի հետ, էտ գրեթե նույննա ինչ մենակ սպիտակցի հայկո լսելը, քանի որ էտ էլա սահմանափակում, ուղղակի այլ սահմանների մեջ․․․

Էդ նույն թեմայով ա փաստորեն։

ու տենց

ասք նարգիզականության նոպայի մասին

Աաաաա, ինչ լավն եմ ես։
Ուրեմն բան էի փնտրում, ու ԼՈՌ-ում հին թրեդ գտա ու կարդում եմ։
Ու այնտեղ մեկը «ենտերպրայս» ֆլեշը ձեռ ա առնում, քանզի հտմլ5-ի կողմնակից ա, իսկ իրան մեկը ասում ա․
– Վի՞դիշ պերեդ սոբոյ կոմպյուտեր։ Բեզ ենտերպրայսա եգո բի նե բիլո։ Վի՞դիշ պերեդ սոբոյ ստոլ։ Բեզ ենթերփրայսա եվո բի նե բիլո։
Էն մեկը խղճուկ փորձեր ա անում պաշտպանվելու տիպա ասում ա ես ինքս եմ իմ սեղանը նախագծել ու հավաքել։
Ու էստեղ տակից մեկը չռփում ա
– Վի՞դիշ ապտ-գետ։ Պրի ենտերպրայսե եգո նե բիլո։
Ու հետո տեսնում եմ նիքը՝ noch

ու տենց