ասք Նայիրի չորսի մասին

Էլի ժառանգության ու գնահատելու մասին։

Մերգելյանում նախագծվել էին Նայիրի սերիայի կոմպեր։

Աշխատում էին, ռեալ «արձյունաբերեկան» մեքենաներ էին։

Իսկ հիմա իրենց կայքում կա միայն մակետի լուսանկարը։

Մակետ է մնացել դրանից։

Ինչու՞։ Որովհետև կար ժամանակ երբ Մերգելյանում մարդ չգտնվեց, որ գնահատի իրանց մոտ ինչ գանձ ա։

Ու/կամ ունակ լինի խոչընդոտել «սպիսած»-ից հետո մեքենայի թալանին, պահպանել աշխատանքային վիճակում։

Նույնը կատարվեց պոլիտեխնիկում, ութանասունականներին սովորողները պատմում էին ինչպես Նայիրի-4-ը հանվեց բակ, ու ով պատահի իրանից դետալներ էր պոկում։

Հա, հին տեխնիկայի մեջ բավական քանակությամբ ոսկի կար։

Սակայն պետք ա հասկանալ որ ամեն այդ մեքենան ինքը իրանով ունիկալ էր, ու արժեր անհամեմատ թանկ քան իրա միջի ոկսին։

Չեմ կարծում որ որևէ տեղ պահպանված Նաիրի կա այժմ։

Մենք չենք պահպանել, Ռուսաստանում առավել ևս չեին պահպանի։

Նրանք նույնպես, ստանալով արևմտյան կամ արևմտյանից «պլեչ» արած համակարգիչները, հավեսով թալանում էին եղածը։ Գնահատող չկար։ Հասկացող չկար։

ու տենց

պիտակներ՝ Նաիրի