ասք մաքրության մասին

Մի քաղաքակրթություն կա, որտեղ փոշուց ազատվել են․

Մթնոլորտը մաքրել են, ու բերել ցանկալի վիճակի, քարի և հողի տեղը հատուկ արտադրվող նյութեր են օգտագործում, որոնցից փոշի չի լինում։

Մեկ էլ հատուկ փոշի են արտադրում, որը կարելի է ձեռք բերել և օգտագործել հատուկ գերմետիկ փակ տեղերում․

էդ փաթեթները բացում են, փոշին շաղ ա լինում սենյակով, ու մտնում քթի մեջ, առաջացնելով փռշտալու ցանկություն։

փռշտալը այնտեղ թանկ հաճույք է, ու բոլորը չեն կարող իրենց թույլ տալ դա։

ու տենց