ասք ճշտի, սխալի, ու հարաբերականության մասին

Ժամանակ չկա խմբագրելու, ինչ ստացվել՝ ստացվել ա։ ֆսյո։

Համայնքներում մարդիկ երբեմն անվանում են Հաուսին էքզիստենցիալ։
Ես կասկածեցի, ու ինձ հարց տվեցի, արյդո՞ք Հաուսը էքզիստենցիալ է։ Այդ հարցը ինձ բերեց այլ հարցի․
Արդյո՞ք էքզիստենցիալիզմը գիտական է։
Հաուսը ասում է՝ «մարդիկ չեն փոխվում» ու դա ընդունելով որպես հիմք կարողանում է հաշվարկել ու կանխատեսել/կանխարգելել մարդկանց քայլերը։
Օրինակ այսպես․
Dr. House: Yeah, you remember. That’s the stuff you take for the diabetes that you forgot to tell the nurse about. Your hands. No hair, which means nerve damage. And your shoes look about two sizes too small, which means you’ve lost sensation in your feet. And then there’s your pants.
Willie: My pants tell you I have diabetes?
Dr. House: No, they tell me you’re an idiot. Powdered sugar on the right pant leg. Based on the two napkins in your right pocket, I’m willing to bet it’s not your first donut of the day.

Երբեմն էլ այսպես․ “It’s good news. The great news is she insists there’s no way she’s gonna change her mind, which means she’s actually thought about changing her mind, which means she’s not sure she’s ready to be a mom, which means she shouldn’t be a mom, which means she’s gonna change her mind, the only question is when.”

Կրճատենք ասածը․ Հանենք սկիզբն ու վերջը, ու կտսենենք․ «Սա լավ նորություն է։ Նա փոխվելու է։» Ճ
շարունակությունը

ասք հարցազրույցի մասին

Տաթև անունով լրագրող այսօր ինձ հայտնեց որ բլոգինգի օրն ա, ու որ ուզում ա հարցազրույց անել։
Հաղորդումը եթերում կլինի այսօր ժամը յոթին «ազատություն»ով։
Իսկ հարցազրույցից հետո, հիշեցի, որ անկեղծությունից էի ասում, որ բլոգը բայ դիզայն ավելի անկեղծ ա ու չեմ սիրում հատուկ սարքովի բլոգեր, ու հասկացա որ այն որ ֆոտոցուցահանդեսի վերջին փուլում ներկայացրած իմ ֆոտոները ստեղ ցույց չեմ տալիս, որովհետև ինձ դուր չեն գալիս։ Հատուկ հաշվարկված շարք էր, ժյուրիին դուր գալու, այսինքն հաղթելու շանսերը մեծացնելու համար ։Ճ
Իսկ այստեղ ցուցադրում եմ այն ֆոտոները որոնք ինձ դուր են գալիս, ու մոտիկ են ու էդ անկեղծ ա։
ու տենց

ասք բելլ լաբսի մասին

վիա greencross

Էս տղերքն են տրանզիստորը արել։

Տրանզիստորը էն հանճարեղ պարզ գեղեցկության նմուշ ա, երբ այնքան պարզ ա, որ թվում ա, թե շատ հեշտ էր դրան հասնել, սակայն իրականում երկար ճանապարհ է պահանջվում այդ պարզությանը հասնելու համար։ Եվս մի գիծ անկարկում է գեղեցկությունը․ կրկնողություն(իտերացիա)․ տրանզիստորները կրկնելով ստանում ենք չիպ

49 թվի դեկտեմբերի 16-ին մամուլի մեջ հայտարարվեց աշխատող տրանզիստորի մասին, ստեղծած Bell Telephone Laboratories-ի հետազոտողներով․ John Bardeen (1908-1991), William Bradford Shockley (1910-1989) and Walter Houser Brattain (1902-1987)
1951 թվի սեպտեմբերի 21-ին հետևում է ՄՆ պատենտ #02569347 իսկ հինգ տարի անց ստեղծողները ստանում են Նոբելյան մրցանակ։
Վարկածներ թե ինչպես անվանել նոր սարքը, ինչպես նաև պատենտի հայտը և բացատրությունները քաթի տակ

ասք հետազոտության մասին

Փնտրվում է․

Նայիրի 4-ի նախագծեր, պրոցեսսորի ինստրուկցիաների ու օպկոդերի ցանկը, ի/օ չիպերի սպեկերը, մի քանի ծրագիր, ժապավենի թե ֆերֆոկարտաների վրա, ռոմ, որից կլինի իմաջ հանել, օսի կոդը նախագծեր, ինչ հնարավոր ա։
Մի խոսքով այն ամենը, ինչ անհրաժեշտ է, կամ կարող է օգտակար լինել էմուլատոր գրելուց։
ափդ․ որոշ թղթեր գտնվել են։
ու տենց

ասք Նայիրի չորսի մասին

Էլի ժառանգության ու գնահատելու մասին։
Մերգելյանում նախագծվել էին Նայիրի սերիայի կոմպեր։
Աշխատում էին, ռեալ «արձյունաբերեկան» մեքենաներ էին։
Իսկ հիմա իրենց կայքում կա միայն մակետի լուսանկարը։
Մակետ է մնացել դրանից։
Ինչու՞։ Որովհետև կար ժամանակ երբ Մերգելյանում մարդ չգտնվեց, որ գնահատի իրանց մոտ ինչ գանձ ա։
Ու/կամ ունակ լինի խոչընդոտել «սպիսած»-ից հետո մեքենայի թալանին, պահպանել աշխատանքային վիճակում։
Նույնը կատարվեց պոլիտեխնիկում, ութանասունականներին սովորողները պատմում էին ինչպես Նայիրի-4-ը հանվեց բակ, ու ով պատահի իրանից դետալներ էր պոկում։
Հա, հին տեխնիկայի մեջ բավական քանակությամբ ոսկի կար։
Սակայն պետք ա հասկանալ որ ամեն այդ մեքենան ինքը իրանով ունիկալ էր, ու արժեր անհամեմատ թանկ քան իրա միջի ոկսին։
Չեմ կարծում որ որևէ տեղ պահպանված Նաիրի կա այժմ։
Մենք չենք պահպանել, Ռուսաստանում առավել ևս չեին պահպանի։
Նրանք նույնպես, ստանալով արևմտյան կամ արևմտյանից «պլեչ» արած համակարգիչները, հավեսով թալանում էին եղածը։ Գնահատող չկար։ Հասկացող չկար։

ու տենց

ասք տարբերության մասին

– Մեդվեձևի գալուն նենց էին պատրաստվում ոնց որ ՑԿ ԿՊՍՍ գլխ․ քարտուղար գար։
– Տարբերությունը նրա մեջ ա, որ երբ քարտուղար էր գալիս, ժողովրդին հատուկ հավաքում էին որ «դիմավորեն»։ Իսկ հիմա հատուկ ցրում են։

ասք փրկարարության մասին

«փրկարար» մարդիկ, էն որ ամենայն պատրաստակամությամբ կուլ են տալիս «զոհ»-երի նաժիվկան ու սկսում զոհաբերել ամենինչը, չգիտեն մի դետալ․
իրական փրկարարները իրենց կյանքը չեն վտանգում, և «հերոսություններ» չեն անում։
Դա բանական է․ մեկ փրկարարը կարող է փրկել շատ մարդ։ Եթե մեկ մարդու պատճառով նա շարքից դուրս գա, այլերին ո՞վ է փրկելու։

ու տենց

ասք աութոմեյշնի մասին

Մեզ համակարգերը ինչի՞ համար են պետք։ Ճի՛շտ է, ավտոմատացնելու համար։ Ռուծինայից խուսափելու համար։ Ասպիսով,
Առաջարկում եմ լայվջորնալ/ֆեյսբուքներում սահմանել հետաքրքրությունների «defaults» ենթաբազմություն, որը պարունակում է, ասենք, music, movies ու տենց։
Որ էլ շատ չտառապեն մարդիկ ամեն անգամ նույնը թվելով։

Առաջարկում եմ նաև լուսանկարների տակ ավելացնել լայք-ից բացի․
«լոոոլ»
«լոոոոոոոլ»
«նայս փիք»
ու
«կարոտել եմ երեխեեեեք ջան»
փոփ ափ ցանկը որ ընտրել լինի ու անհրաժեշտ չլինի գրել դա ամեն անգամ կրկին և նորից։

իսկ իվենթների տակ բացի «attending», «not attending», «may be»․
«ցավոք ես Հայաստանում չեմ, սակայն հոգով ձեզ հետ եմ»

ու տենց

ասք հայելախցիկային երիտասարդության մասին

Ասրյանը պատմում էր ինովացիոն մտահղացումների մասին, ռոլիկներ էր ցույ տալիս, ինչպես սրամիտ և ոչ այնքան, լուծել զանազան խնդիրներ։
Հանդիպման վերջում նա խնդրեց ունկնդիրներին առաջարկել խնդիրներ և ուղեղափոթորել լուծման ձևեր։
Պարզվեց, որ մեր․․․ չէ, ոսկե չէ, ․․․ հմ․․․ սմարտֆոնային ուուուուու․․․ հայելախցիկային երիտասարդությանը ամենից շատը հուզում է լիֆտում չիշիկ անելու կանխարգելումը։
Ունայն էին Հայկի և Ալբերտի փորձերը այլ թեմաներ առաջարկել, ասենք, ինչպես երեխաներին խթանել որ ձեռքերը լվանան։
Երիտասարդությունը անհանգստացած է կոնկրետ խնդիրներով․ լիֆտեր։ Ես արդեն սկսեցի հավատալ, որ երբ լիֆտերի խնդիրը լուծվի, ինքնաբերաբար կլուծվեն և այլ խնդիրները, մասնավորապես․ տրանսպորտի, թափառական կենդանիների, գործազրկության, կրթության, կաշառակերության, ու իհարկե, Արցախյան խնդիրը։

ու տենց

ասք մաքրության մասին

Մի քաղաքակրթություն կա, որտեղ փոշուց ազատվել են․
Մթնոլորտը մաքրել են, ու բերել ցանկալի վիճակի, քարի և հողի տեղը հատուկ արտադրվող նյութեր են օգտագործում, որոնցից փոշի չի լինում։
Մեկ էլ հատուկ փոշի են արտադրում, որը կարելի է ձեռք բերել և օգտագործել հատուկ գերմետիկ փակ տեղերում․
էդ փաթեթները բացում են, փոշին շաղ ա լինում սենյակով, ու մտնում քթի մեջ, առաջացնելով փռշտալու ցանկություն։
փռշտալը այնտեղ թանկ հաճույք է, ու բոլորը չեն կարող իրենց թույլ տալ դա։

ու տենց

ասք անկեղծ լինելու մասին

Մի քաղաքակրթություն կա, որտեղ չաթ են մտնում շաբաթը մեկ։
Եվ մտնելիս ասում են, ինչ են ուզում զրուցակցից․ ասենք, քաջալերիր ինձ, կամ չռփիր ինձ։
Ու հետո, երբ ստանան այն ինչի հետևից եկել էին ասում են
– Հաջորդ շաբաթ նույնժա՞մ։
ու գնում։
ու տենց

ասք ֆեյսբուքների մասին

էն մարդիկ որոնք ասում են որ ֆեյսբուքներում հիմարների հավաքածու ա, մի տեսակ մոռանում են, որ հմ․․․ երկիր մոլորակի վրա ա էլի էդպես։
ի դեպ, ֆեսյբուքի մասին ել է հոդված գրել չտեսությունում։
ու տենց

ասք կորեացի անգրագետ գավառացիների մասին

եուրոնյուս-ով «եուրոպեանս» բաժնում պատմում են հարավ կորեական ու եվրոպական մուլտիպլիկատորների հանդիպման մասին։
հարցեր են տալիս եվրոպական անիմատորներին։ ոչ մի հարց հարավ կորեացուն։ սակայն իրենց մուլտերից հատվածներ կային։
եվրոպացիները ասում են ծիպը․

– շատ լավ տեխնոլոգիաներ ունեն, համակարգչային ստուդիաներ, շատ լավ նկարում են, շատ լավ ժամկետների մեջ տեղավորվում են կորեացիները։ իրենց խնդիրը սցենարներն են։

Ո՞նց կլինե՞ր։ Իհարկե, նրանք լավ կատարողներ են ընդհամենը։
Իսկ սցենար գրողը դուք եք։ Հետո՞

– պատմությունները ընդհանում են արևելքում, և գլոբալիզացիան սցենարներին չեր խանգառի։

Վայ քու արա։
Ես տեսնում եմ այսպես․ ևրոպացիները փնտրում են էժան աշխատուժ կորեայում իրենց մուլտերը նկարելու համար։
կոլոնիստների մտածելակերպը դեռ չի անցել․ «մենք կմտածենք, դուք կկատարեք» քանզի մենք ենք խելացի և գրագետ իսկ դուք բարբարոս մեռնում եք ու դա է իմասնություն․․․

Ինչը վերաբերվում է արևելյան սյուժեներին, մենք բոլորս գիտենք, ինչ լավ են նայվում «ուրվականներով տարածները», «շարժվող ամրոցը», ու ինչքան կոլորիտ կկորցնեին, եթե ոչ նրանց արևելյան լինելը։
Եվ առհասարակ ինչպիսի պահանջարկ ունի արևմտքում արևելյան ամենինչը․ երաժշտությունը, աղջիկները, փիլիսոփայությունը․․․

Այս բառերը, «թույլ» ու «արևմուտքի համար ոչ հետաքրքիր» սցենարների մասին, կորեացիների համար են։ Որ նրանք հավատան, որ սցենարի խնդիր ունեն։
Դա թույլ կտա նրանց աշխատացնել ոչ թե որպես ինքնուրույն ստեղծագործողներ, այլ որպես կատարողներ։
Դուք կորեացի եք, դուք սցենար գրել չգիտեք։
Մնում է տեսնել, արդյո՞ք իրենք կորեացիները ունեն գավառական մարդկանց մտածողություն, թե ոչ։
Իմ նկատելով, քիչ թե շատ ոչ գավառական են իրենց պահում միայն ճապոնացիներն ու հնդիկները։
Ու չափսը ու հզորությունը կապ չունի բնավ․ չինացիները հաճույքով իրենց անունները փոխում են որ ևրոպացիներին հարմար լինի արտասանել․ ասենք լինգ-ի տեղը լիզա։ և այլն։
ու էդ իրենց հաճելի չէ բնավ։ իմ հետ աշխատող լինգ-ը իմանալով որ ես օտարերկրիացի եմ, խնդրել եր իրեն անվանել լինգ ու բնավ ոչ լիզա։
ու այժմ ես գործի բնույթով շփվում եմ ասենք նիմամաի ու օթթոի հետ։ նիմամը չի ասում իրան նյուման ասեն։
օթթոն բնականաբար չի ասում իրեն դաթո կանչեն։
այսպես։ կարևորը հասկանալ որ ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես։

ու տենց

ասք մոդելավորելու մասին

Շախմատի պես կոմբինացիաները հաշվարկելը իմաստ չունի այն դեպքում, երբ դու տեղեկություն չունես դաշտից։
Այդ պատճառով է որ իմանալը միշտ ավելի լավ է քան չիմանալը։
Իսկ հաշվարկելը ոնց էլ լինի ավելի օգտակար է քան չհաշվարկելը։

ու տենց