ասք ձիագնոզի մասին

ուրեմն, մի հատ կին կա, գնացել ա բժշկի մոտ։ ու չնայած նա ձիպլոմ ունի, նա նաև էքստրասենս-հեքիմ բժիշկ ա։

էս բժիշկը ձեռը դրել ա իրա ճակատին, ասել ա՝ զգում եմ, ուռուցք ունես՝ կմեռնես։

բայց ես կարող եմ փորձել քեզ բուժել։

էս կինը տրաուրի մեջ ա ընկնում սակայն համաձայնվում ա։

էդ ժամանակ էդ կնոջ դուստրը գալիս ա Երևան, ասում ա ի՞նչ ուռուցք, ո՞նց ա իմացել ձեռք դնելով, այ մարդ։

կարճ ասած անում են իսկական անալիզներ, ու համոզվում են որ ուռուցք չկա բնավ։

սակայն էն «բժշկին» բան չեն անում։ ինքը հիմա այլ մարդկանց ա հիմարացնում։

_ու տենց _