ասք հեռուն նայելու մասին

Նենց ա որ ես հետազոտող մարդ եմ։ Ու նենց չի որ մի տարի առաջ տվ միացրեցի, սարսափեցի, ու անջատեցի։
Կրկին փորձեցի։
Հ1 էր։
Մոտենում էե արյունարբու կեսգիշերը։
Ինչ որ ֆոտոների մասին էր ու նայում էի։
Պատմում էին որ այ Թուրքիայում հայ լուսանկարիչներ կային ու քանի պաշա հանրահայտ դեմք նկարել են։
Պարզ ա, կարար լինել։
Հետո մեկնաբանը ասեց «լուսանկարչությունը ստեղծել են ֆրանսիացիները իսկ զարգացրել՝ հայերը»
Հա, լու՞րջ։ Էլ ուրիշ մարդ չի՞ զարգացրե՞լ։
Ու ավելացնում ա՝ «ինչը թույլ տվեց արդեն քսան երրորդ դարի երկրորդ կեսին հայ ինժեներ ադամյանին ստեղծել գունավոր հեռուստատեսությունը»։
Օ ո՜չ։
Էդ ո՞նց թույլ տվեց։
Բնավ չեմ հասկանում ինչ կապ կա։
Այդ երկու միջադեպի մեջ։
Իսկ հետոոոոոո, էդ մարդը ցույց ա տալիս ինչ որ նկար որը ինչ որ «հայ» ա արել ռուսաստանյան, ու ասում ա մթոմ այ էս հայը ձև ա մտածել «աուռա» նկարելու իսկ «աուռան դա նենց բան ա որ ցանկացած մարդու շուրջը կա ու միանշանակ իրանով ամեն ինչ ձիագնոզում են»
Օ ո՜չ։
Էդ «հայլու՞ր» ա թե ռուսական «ռաեն»ի «ակադեմիկոս»ները։
Սպանեք նրանց բոլորին։ (բռնության կանչ չէ սա բնավ)

И – боже вас сохрани – не читайте до обеда советских газет.
– Гм… Да ведь других нет.
– Вот никаких и не читайте. Вы знаете, я произвел 30 наблюдений у себя
в клинике. И что же вы думаете? Пациенты, не читающие газет, чувствуют себя
превосходно. Те же, которых я специально заставлял читать “правду”, – теряли
в весе.
– Гм… – С интересом отозвался тяпнутый, розовея от супа и вина.
– Мало этого. Пониженные коленные рефлексы, скверный аппетит,
угнетенное состояние духа.
– Вот черт…
– Да-с. Впрочем, что же это я? Сам же заговорил о медицине

այստեղից
Ժամանակները անցնում են, իսկ սովոկը հայ լրագրողի հոգու խորքից այդպես էլ դուրս չի գալիս։
Մեկը իրանց դատեր էլի հակագիտական տեղեկություններ տարածելու, խաբելու, ու ընդհանրախես ինքնասպանություն չգործելու համար։
Հա ու եթե առողջ եք ուզում լինել պարտադիր չէ առավոտները վազել, սակայն հ մեկ չնայելը, չծխելը, ու թմրադեղեր չոգտագործելը լավ կանդրադարնա։ Ընդ որում էս ցանկից ամենավտանգավորը առաջինն ա կարծում եմ։
Ըհը։
ու տենց

ասք քարե ծաղիկի մասին

Պարզվում ա Եկատերինբուրգում շատրվան կա, որի տեղը եկեղեցի են ուզում կառուցել։
Պատմությունը մի տեսակ ակնարկում է մեր ամառայինը։


այստեղից
այլ հղումներ՝
http://ural.kp.ru/online/news/639549
http://ural.kp.ru/daily/24458/620763/
http://www.justmedia.ru/news/society/2010/03/18/66534
http://www.eanews.ru/index.php?page=news&pid=53849
http://e2-e4.tv/f/tnews/fontan_kamennyiy_tsvetok_ostanetsya_na_ploschadi_truda_po_kraney_mere_do_sentyabrya__.html

Հիմա հարց․
Իրանք իրարից սովորու՞մ են, փորձի փոխանակումներ են կազմակերպու՞մ, թե պարզապես իրար պես մտածում են, կամ իրար պես բարադի են։
Ես մտածում եմ որ իրար պես քառակուսի են։

ու տենց

ասք ֆաշիզմի հետ պայքարելու մասին

Центральный районный суд Комсомольска-на-Амуре решил перенять опыт китайских коллег и обязал местного интернет-провайдера «РА РТС «Роснет» ограничить доступ абонентов к пяти сайтам: youtube.com, web.archive.org, lib.rus.ec, thelib.ru и zhurnal.ru.

այստեղից

ու տենց

ասք կրկին փորձելու մասին

– դու վիրավորվել ես վատ բավականին անցյալ անգամ։ ինչու՞ ես այդքան եռանդուն կրկին փորձելու։
– խնդրում եմ, դուք պիտի ներեք ինձ։ ես պիտի նորիցկրկին փորձեմ։

(հա՛ հի՛)

որոշ բաներ երբեք չեն փոխվում

– դու վիրավորվել ես վատ բավականին անցյալ անգամ։ ինչու՞ ես այդքան եռանդուն կրկին փորձելու։
– խնդրում եմ, դուք պիտի ներեք ինձ։ ես պիտի կրկին փորձեմ։
– թե չէ
– ես չունեմ այլ ընտրանք
– այսպիսի սխրագործ նվիրվածությունը պիտի հատուցվի։
պիտի հատուցվի։

(հայ՛ հա՛ հայ՛ հա՛ հա՛ հա՛ հեյ՛ հու՛ հա՛ հի՛ հո՛ հո՛ հո՛)

– վարպետ, ի՞նչ է կատարվում այնտեղ։
– փորձանք է, վարպետ։

բնորինակը

ասք չար գմեյլի մասին

փաստորեն ֆսյո, առանց հեռախոսի համարի հետ քեզ կապելու ջիմեյլ էլ չես կարող ունենալ։
պըրծ։
ու ամենակարևորը էն ա որ էս լրտես-մրտեսների կամ տեռորիստ-մերորիստների համար չէ բնավ, քանզի իրանք էդքան հիմար չեն որ ջիմեյլ օգտագործեն։
Էս հասարակ, օրձինար, շարքային, պարզապես մարդկանց կոնտրոլելու համար ա սակայն։

ու տենց

ասք ոչ ձեր իմացած մաքուր լինելու մասին

բրիտանական գիտնականները պարզեցին, որ զելենկան կարելի է մաքրել ասյպես․
ասենք երեկոյան լցնել պեմո ու ֆեյրի իրա վրա, իսկ ասենք առավոտը ասենք թաց շորով ասենք քերել։
ասենք էդպես։
ու տենց

ասք իմ հետ համաձայն լինելու մասին

“Google distinguished engineer Rob Pike ripped the use of Java and C++ during his keynote at OSCON, saying that these ‘industrial programming languages’ are way too complex and not adequately suited for today’s computing environments. ‘I think these languages are too hard to use, too subtle, too intricate. They’re far too verbose and their subtlety, intricacy and verbosity seem to be increasing over time. They’re oversold, and used far too broadly,’ Pike said. ‘How do we have stuff like this [get to be] the standard way of computing that is taught in schools and is used in industry? [This sort of programming] is very bureaucratic. Every step must be justified to the compiler.’ Pike also spoke out against the performance of interpreted languages and dynamic typing.”

այստեղից
լրիվ տեքստը

ինչի՞ ա տենց հայտարարում։ անկապ չեր ասի, երևի ուզում են Գոու-ն տարածել։

“Go is an attempt to combine the safety and performance of statically typed languages with the convenience and fun of dynamically typed interpretative languages,” he said, before adding, “to the extent that it succeeds you’ll have to judge for yourself.”

փաստորեն։

Սա էլ Պայքի 2000 թվի թուղթ ա։ Հետաքրքիր ա։
ու տենց

ասք սիրել սիրելու մասին

Սիրելու սահմանումը ո՞րն է։
Ըստ Ֆրոմմի «սերը դա ակտիվ հետաքրքրություն այլ օրգանիզմի կյանքի և զարգացման, ինչպիսին որ նա կա»
Ես կասեմ, այո,էդպես լինում ա երբ սիրում են։ (և ոչ թե կախված են)
Սակայն, մենք սիրում ենք այն ինչ նեզ ուրախացնում ա։ (այլ բառերով բավականացնում ա մեր պահանջները)
Ես սիրում եմ կինո Մոսկվան որովհետև․․․ և չեմ սիրում Նայիրին որովհետև․․․
Սիրում եմ այս մարդուն որովհետև իրա հետ հավես ա հիմա։ Բանալիային բառը հիման ա։ Այսպիսի ընկերուհի ունեմ նա միշտ ասում ա «սիրում եմ քեզ հիմա»։ Կանխատեսող ա։ Սիրումեմ կանխատեսող մարդկանց։
Դրա պրիմիտիվ տարբերակը սահմանափակվում է ասենք տեսնելով։
Ես սիրում եմ այն ինչ սիրուն է թվում, այսինքն աչքն է ուրախացնում։
Վեհ տարբերակը՝ ես սիրում եմ այն ինչ ինձ ինտելեկտուալ հաճույք ա պատճառում։
Սակայն ինծելեկտուալները միշտ չէ որ փնտրում են միայն ինծելեկտուալ պարնտյոր, այլ և գեղեցիկ։ Ու տգեղների հետ խուսափում են հանդիպել։ Դա բանական է և բնավ ոչ ռադիկալ։
Տարբերություն չկա, ընկալումը չի փոխվում։
Ոմանք ավելի քիչ չեն սիրում Արամ Ասատրյանին քան ես ասենք ԷԼՓ-ին։
Ու այդ սիրելը բայ դիզայն չիկարող լինել պերմանենտ։ Հիմա ինձսա ուրախացնում ա, կամ այս մարդը դուր ա գալիս, վաղը ես կարող ա իրանից զզվեմ։ Կամ պարզապես հոգնեմ։
Հայտնի ա որ միայնակ մայրերը որոնք լիքը դժվարություն են ունենում իրենց երեխաներին պահելով, հաճախ իրանց ատում են։ Դա բնական է։
Իսկ սա նշանակում է որ «հավերժ սեր» գոյություն չունի։ Ու ո՞վ է ուզում ասենք «օվոշ» կամ տենց մի հիվանդ կին/ամուսին պահել։
Իսկ ի՞նչ գիտեք որ տենց չի լինի։
Իսկ քանի տոկոս երաշխիք ունեք որ հավես կունենաք ձերերեխաների հետ զբաղվել։ Իսկ ինչքանո՞վ ուվերեննի եք որ կկարողանաք միշտ էլ ընտանիք պահել ու այդ պատասխանատվությունը կրել։
Չեք կարո՞ղ համոզված լինել։
Բա ինչին ա մարդկանց հույսը։ Բախտի՞ն։ Բախտը բանական չէ։
Պարզապես այսօր մենք իրար դուր եկանք ու ընտանիք կազմեցի՞նք։
Այսօր ինձ դուր եկավ այս խաղը, ես խաղացի։ Հասկանում եմ, որովհետև գիտեմ, որ վաղը դուրս չգա՝ չեմ խաղա։
Սակայն արդեն ծովախոզուկը կարող ա մի շաբաթից բեռ թվա։ Ուր մնաց ընտանիքը։
Եթե մարդկությունը բանական լիներ այն չեր գոյատևի։

ու տենց

Post from mobile portal m.livejournal.com

ասք օֆլայն ֆլաժոկների մասին

Կարմիր ֆլաժոկ ունենայի, իսկական, իրա վրա գրած «բիզի», որ եթե մենակ ասենք նստա եմ ինչ որ տեղ ու նույնիսկ ոչ գիրք եմ կարդում ոչ ինետվում եմ, այլ ասենք մտածում եմ, կամ ասենք չեմ էլ մտածում, չմոտենան, չշեղեն ասելով՝ «բարև ոնց ես»։

ու տենց

Post from mobile portal m.livejournal.com

ասք զենքին հրաժեշտ տալու մասին

Մի հատ քաղաքակրթություն կա, որտեղ մեռյալների հետ հրաժեշտ են տալիս այսպես․ Դիակը դնում են պատի մոտ, դեմքին ժպիտ քաշում, իսկ ձեռը տնկում են բարևելու պես։
Այսպես ցանկացողները կարող են իրա ձեռքնէլ սեղմել, ումի քանի բառ փոխանակել ասել։
ու տենց

Post from mobile portal m.livejournal.com

ասք արևի կարոտի մասին

Մի հատ քաղաքակրթություն կա, այնտեղ տները կլոր են։
Որ արևը ընկնի բոլոր սենյկաների մեջ։ Քանզի եթե ուղիղ անկյուն ա, ապա շենքը ինքը խոչընդոտումա արևի ճառագայթներին։
Իսկ երբեմն սծիլի համար այնտեղ տները աստղաձև են։ Ու աստղի կողմերի սենյակներում կամ այս կամ այն կողմից լույս ա ընկնում։

ու տենց

Post from mobile portal m.livejournal.com

ասք շորեր փորձելու մասին

չեմ ուզում լինել շուն։
չեմ ուզում գտնել ինձ չորս թաթի վրա, ունակ չլինել ձեռքերով իրեր պահել։
ունակ չլինել զրուցել, գրել, ուրեմն և կարդալ։
այսինքն ինֆորմացիայի փոխանակման և մշակման շատ քիչ հնարովորություն չեմ ուզում ունենալ։
ինձ քիչ ա։
ունակ չլինել միտքս զարգացնել, որոշակի սահմանից հետո։
նեղ ա։

չեմ ուզում լինել մարդ։
չեմ ուզում կախված լինել այնպիսի բաներից ինչպիսին է սովը, հիվանդությունները, չեմ ուզում զուգարան գնալ, հաց ուտել, տաք պահել։
ես ուզում եմ լինել ավելի ազատ։
ուզում եմ լինել մայնդ որը չի սահմանափակված այսպիսի նեղ պատերով։ (ջվմ ա հիշեցնում)
մեզ հավասարեցնում են այդ հատկությունները․ ասենք հիվանդությունները, սովը, և զուգարանը։ և մահը։
ու եթե սոլիդար ենք, ապա սոլիդար ենք մենք նաև այդ պատճառով։
ես չեմ ուզում այդ պատճառով սոլիդար լինել։
որովհետև դա կնշանակի որ ես իդենտիֆիկացնում եմ ինձ այս էակների հետ։
(իսկ ոմանք ազգերի կամ երկրների իդենտիֆիկացիայի մասին են խոսում, ու էս կամ էն երկրի ֆուտբոլի թիմի համար բոլեծ անում)
սակայն դա անխուսափելի ա։ որովհետև ես այսպիսինն եմ։
իսկ ես չեմ ուզում անխուսափելիություն։
ընդ որում չապրելը, կյանքը բռնի ուժով ընդհատելը՝ լրիվ մարդկային հիմարություն ա։
ես ուզում եմ ապրել։ ու ապրել ազատ։ հնարավորին չափ գոնե։ ու էդ հաստատ ավելի լավ ա քան չապրելը։ շատ ավելի լավ ա։ որովհետև մայնդի գոյատևման ձև ա։
իսկ հա, մարդիկ նաև անչափ հիմար են։ նաև որ ինքնասպան են լինում։
չեմ ուզում մարդկանց պես լինել նաև այդ պատճառով։
ու չեմ կարող չլինել մարդ։ սակայն ինքնասպան որ չեմ լինի։ Ճ
(բացի դրանից մարդկանց անտարբեր եմ։ առանց սեռական, կամ ազգային խտրականության։ մի քիչ ավելի շատ փոքր մարդկանց չեմ սիրում, նրանք ավելի դիսկոմֆորտ են քան մեծերը․ աղմկում են, լացում են, խանգառում են մտածել, կարդալ, լինել իմ հետ)
ինձ առհասարակ սպիտակուցների հիման վրա կյանքը լավ դիզայն չի թվում։
Նենց տպավորություն ա որ մեզ համար չի դիզայն արած։
Ինչ որ այլ մեկի համար։ Ասենք որ մենք գեներացնենք տեղեկատվություն, իսկ ինչ որ մեկը իրա մեջ լողա, կամ այն շնչի։
Չէ, կովը որին վաղ թե ուշ կսպանեն որ ուտեն – լավ համեմատություն չի։
Ցորենն ավելի լավ համեմատություն ա։
Ու հա, ես առաջինը չեմ ում այս դիզայնը դուր չի գալիս։
Եթե սաղին դուր գար, մարդիկ իրանք իրանց այդքան հեշտությամբ այդքան ուժեղ չեին խաբի կյանքին մահից հետո հավատալով։
Այնքան են ուզում, որ այնքան հավատում են։
Ռեցեպտ․ դա կրոնն է ասենք։
Իսկ ես չեմ սիրում ռեցեպտներ։
Ես սիրում եմ ձեռնարկներ։
Տարբերությունը գիտե՞ք որն ա։
Առաջինում ասվում ա սենց կանես հետո սենց հետո սենց։
Ու պետք չի հասկանալ էությունը, պետք է հետևել։
Եթե ստացվի – ստացվի, եթե չէ – զգում ես քեզ անզոր։
Երկրորդում ասենք ասվում ա -m նշանակում ա սա։
իսկ այս ֆլագը՝ սա։ իսկ որ ճանապարհով ես գնում, ինքդ ես ընտրում։
Հասկանում ես, մտածում ես։
Ու արդեն գիտես, մտածել ես ու ընտրում ես ու անում ես։
Ո՞րն է ազատ մայնդ դարնալու ձևը։
Ո՞ւր է ձեռնարկը։
Ես ուզում եմ գտնել այն։

ու տենց