ասք բնավ չփոխվելու մասին

Սեզոնի ընթացկում լուռ ու աննկատ անցնում էր «մարդիկ չեն փոխվում» առանցքը։ Կարծում եմ այն մասին էր, թե ինչպես ստացվեց, որ Հաուսը ինքը փորձեր է անում փոխվել, ու ճանապարհին կորցնում ինքն իրեն։

Ինչու՞ է փորձում փոխվել։ Չէ՞ որ մինչ այդ էլ սաղ աշխարհը գործերը թողած Գրեգին էր փոխում․ նեղում էին, հպում տարբեր կողմերից, որ ընդունի իրենց ուզած ձևը։ Սակայն ապարդյուն։

Հիշու՞մ եք Ուիլսոնը առիթ բաց չէր թողնում որ կրկնի՝ «you’re miserable», նույնիսկ Քադիին ավելի կարևոր էր Հաուսին փոխել ու դարձնել բոլորի պես, քան խոստովանել որ դիագնոզը ճիշտ էր, ու պարալիտիկը արդեն քայլում է, ինչով և ուժեղացնել Գրեգին ինչպիսին որ նա կա։ Վոգլերին կամ Թրիթերին հիշելը ավելորդ է չէ՞։

Իսկ ի՞նչ է փոխվել։

Պատճառն այն է որ Դարրիլ Նոլանը, որը բնավ չի տարբերվում Հաուսի գործ«ընկեր» կամպաշկայից, նենգորեն սակայն վարպետորեն, կարճ ասած՝ կրիսական, կարողանում է օգտվել իրավիճակից, և համոզիչ լինել։

Իսկ ի՞նչ վիճակում էր Հաուսը սեզոնի սկզբում։ Փորձենք հասկանալ։

Նա պարզապես սեղմված էր փաստերով։ Այսպես ստացվեց, որ իր կյանքի ձևն և բնական զարգացումը ուղղորդեցին նրան այնտեղ, որտեղ գտնվելն իր համար ամենից վախենալու էր։

Այնտեղ, որտեղ նա, ով ունի բանականություն ու գիտի ինչպես այն օգտագործել, ձգտում է իրականությունը ճանաչել, բնագրին մոտիկ աշխարհի քարտեզ ունենալ՝ բացահայտ կորցնում է իրատես լինելու ունակությունը․ Ավելին․ լսում է ձայներ, տեսնում Ամբերին, քնում Քադիի հետ։

Ուզում եմ շեշտել, որ հարվածը ոչ թե հենց տեսիլներն են, այլ կոնտրոլի բացարձակ կորուստը։ Ու ինչպես հասուն և կայացած մարդ, Հաուսը ձեռնարկում է կոնտրոլը վերադարձնելու, կրկին իրատես լինելու քայլեր․ գնում է Մեյֆիլդ։ Այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել ինչպես է Գրեգորին հայտնվում Նոլանի ճանկերում։

Ասեմ, որ Նոլանին չեմ համարում Հաուսի հետ բանականությամբ համեմատելի անձ։

Սակայն, Նոլանը տիրապետում է մարդկանց վրա ազդելու բազմիցս ճշտված մեթոդներին և փորձին։ Մինչ դեռ Հաուսը Մեյֆիլդում աշխատացնում էր երևակայությունը, ցուցադրում էր ստեղծագործական ունակությունները, սուր խելքը և իրականացնում հնարքները։

Այսպիսով, չնայած Դարրիլը իմ կարծիքով շարքային, նույնիսկ միջնակ հոգեբան է, նրան հաջողվում է տպավորել Գրեգորիին իր թվացյալ խորաթափանցությամբ, և նա շարունակում է աշխատել երկու ուղղությամբ․

ա) համոզում Հաուսին որ ամեն ինչ վատ է․ իր կյանքի ձևը լավ բանի բերել չէր կարող

բ) հավաստիացնում որ Հաուսն երջանիկ չէ բնավ, ու առաջարկում գտնել երջանկության ճանապարհը (we have to take you from here to happy)

Գրիքորը աչքից բաց է թողնում այն, որ յուրաքանչյուր մարդն էլ կարող էր հայտնվել նմանատիպ իրավիճակում, առավել ևս եթե նրա լավագույն ընկերը Ջեյմս Ուիլսոնն է։

Նա նաև մոռանում է որ իր կյանքին արդեն հարմարվել էր, ու նրան լավ էլ հաջողվում էր թու «մուվ օն» առանց որևէ օգնության։ Նույնիսկ չնայած հաստատակամ խանգառելուն։

Նաև հարմարվել էր «պրիսպոսոբիծսյա» իմաստով, ինչպես կենդանիներն են հարմարվում ու գոյատևումը ապահովվում բարդ բնական պայմաններում։

Այսինքն Հաուսը գիտեր, ինչպես պաշտպանվել այդ իրան փոխելու նպատակով ստեղծված հասարակական ճնշումից։ Իսկ Մեյֆիլդից հետո նա կարծում է որ պաշտպանվել անիմաստ է։

Հենց այստեղ է որ Հաուսը դարնում է խոցելի, ու գտնում է իրեն ոչ պակաս շփոթված և խառնված։

Նոլանի «թերապիայի» շնորհիվ նա համաձայնվում է, որ եթե շարունակի լինել ինչպիսին կա, ապա դա նրան անխուսափելիորեն կբերի երևակայական Էմբերի կամ Քադիի մոտ։

Մինչ այդ Հաուսը կարողանում էր պաշտպանվել, քանի որ գիտակցում էր․ այն ինչպես է նա ապրում՝ լավագույն տարբերակներից է իր իսկ համար, որովհետև ուրույն է, իրանն է, իրա էության արդյունքն է։ Նա ուներ պինդ համոզմունքներ որոնք բխում էին նրանից թե ով էր նա։

Իսկ այժմ նա փորձեր է անում փոխվել։

Եվ Գրեգը սկսում է ակտիվ փնտրել իրան։ Փորձում է կերտել մի նոր Հաուս։

Այդ պատճառով է նա վերցնում խոհարարության դասեր, և փորձում իրան տարբեր հոբիների մեջ։

Այսպիսով, Նոլանը և Կան, հանձինս Քադիի ու թիմի, հույս ունեն, որ Գրեգը կփոխի իր վարքագիծը, ուրույն հատկանիշները, այսինքն՝ առհասարակ իր էությունը։ Նրանք չեն հասկանում որ խնդիրը իրականացնել անհնար է։ Փոխվելը չի կարող լինել մարդու էությանը հակառակ, էությանը դեմ։

Ի դեպ «մարդիկ չեն փոխվում» արտահայտությունը կարելի է հասկանալ տարբեր կերպ․ օրինակ որ սովորաբար մարդիկ չեն փոխվում քանի որ վախենում են փոփոխություններից, իսկ փոխվում են հազվադեպ մարդիկ, ասենք ուժեղ կամքի տեր մարդիկ։ Չեմ վիճում։ Սակայն կարելի է այլ անկյան տակ նայել․ որ Հաուսը ի նկատի ուներ՝ եթե փոխվեն էլ, այդպես չեն փոխվում որ էությունը փոխվի։

Նույնիսկ այն հատվածում երբ Գրեգը ափսեներ է լվանում նախկին կնոջ տանը, իսկ կինը զարմանում է՝, մթոմ դու չէիր սիրում ափսե լվանալ, Հաուսը պատասխանում է՝ «people change»։ Ու էդ անում է նենց տոնով որ դա կարող էր նշանակել հակառակը․ մարդիկ չեն փոխվում ախջիկ ջան, չե՞ս հասկանում, որ ես նույն տղան եմ։ Իհարկե, Հաուսի շուրթերից այդ արտահայտությունը լսել զվարճալի է, սակայն այն հաստատում է իր իսկ իմաստի հակառակը։

Ու հենց այն համոզմունքը, որ մարդիկ չեն փոխվում, հաճախ թույլ էր տալիս Գրիքորին կանխատեսել նրանց որոշումները ապագայում, և ենթադրել ինչ քայլ են արել, կամ կանեին որոշակի իրավիճակում, մասնավորապես՝ անցյալում։

Ի տարբերություն շրջապատին, Հաուսը մարդկանց փոխելու փորձեր չեր անում բնավ։ Նա գիտեր որ մարդիկ չեն փոխվում, ու փոխելն անիմաստ է։ Նա կարող է օգնել նրանց զարգանալ ինչպիսին նրանք կան, բայց ոչ՝ փոխվել։ Օրինակ, հիվանդին բուժելով նրան չէր փոխում, այլ ամրապնդում, պաշտպանում այնպիսին ինչպես նա կա։ Բարդ օրինակը՝ քաշում էր մարդկանց պարաններից, խթանելով սպասված իվենթներ․ Սակայն նա միայն խթանում էր, իսկ մարդիկ իրանք էին արդեն որ անում էին այն ինչ նա ակնկալում էր։ Օրինակ այն որ Տաուբը գնաց կնոջը խոստովանեց։

Բացի դրանից, Հաուսը ազնիվ էր իր ցինիզմի, և նույնիսկ վիրավորանքների մեջ։ Նա խոցում էր, բայց հնարավորություն էր տալիս ի պատասխան խոցել։ Հաուսը չէր ակնկալում որ ուրիշները կնեղանան, քանի որ ինքը չէր նեղանում։

Ու պարզ ա, որ Հաուսը, ինչպես և բոլոր մարդիկ, չի կարող լինել ոչ ինքը։ Եթե մարդը ձև է անում որ նա այլ է, փորձում է կրնկօրինակել, կամ նմանվել – այդ իսկ պատճառով դիտվում է կամ որպես ծաղրանկար, կամ ոպրես երեսպաշտ։ Դիցուք «ես Նապոլեոն եմ», կամ «ուզում եմ լինել Ջոնի Դեփը/Մադոննան/ներմուծել ձերը» վարքագիծը մի տեսակ զավեշտական է։ Համ էլ նկատեք՝ «Ես ուզում եմ լինել համառ ինչպես Շվարցենեգերը» կամ «խելացի ինչպես Հոլմսը» արտահայտություններում արդեն արմատական տարբերություն կա։ Որովհետև լինել սրամիտ ինչպես Մուշեղը, չի նշանակում կրկնել իր կատակները։ Նշանակում է գնտել քոնը։

Հենց այդ մասին է խոսում Հաուսը քսանի ընթացքում Նոլանի հետ։

– Ես ինձ կորցրել եմ – ասում է

Փորձում է վերագտնել իր տանը, գտնում է հին իրերը, վճարում գումարի մի քանի պատիկը հին սեղանի կամ գրքի համար։

Հուզվում է, ասում Նոլանին, որ հեչ էլ ավելի երջանիկ չի դարձել։ Գլորում է էլի։ Հասկանում է, որ չի կարողանում այլ մարդ լինել։

Ինձ այդ էպիզոդի վերջը դուր եկավ։ Երբ Նոլանին չռփում է հոգևոր։

Ու վերջապես՝ վեցի քսանմեկը։

Հաուսը կարծես իսկական Հաուսն է։ Նա փորձում է փրկել աղջկա ոտքը։ Գուցե գիտակցում է որ նույնացնում է իր հետ, սակայն այնուամենայնիվ փորձում է պահպանել այն, ռիսկի է դիմում, ինչպես առաջ (I take risks, sometimes patients die. But not taking risks causes more patients to die, so I guess my biggest problem is I’ve been cursed with the ability to do the math.)։

Բայց նա դեռ շփոթված է։ Ու այնքան վստահ չէ ինչպես առաջ էր։

Այս ամենին գումարած Քադիի խայտառակ ոչ անկեղծ վրաերթները։

Ու նա հանձնվում է։ Ինքը իրա ձեռքով կտրում աղջկա ոտքը։ Չլինելով համաձայն ինքը իր հետ։

Զարմանալի չէ, որ մոռանում է ձեռնափայտը։

Ձեռնափայտը՝ Հաուսի մասնիկն է։

Ու նա աղջկան էլ էր ասել, որ չի ուզում ձեռնափայտ, որ ուզում է այլ ձևի լինել։

Լրիվ շփոթված է ու չի գիտակցում որ այլ ձևի լինել չի կարող։ Այդպիսինն է։

Իսկ Քադին և թիմը ավելի լավ է փորձեին պահպանել իրան ինչպիսին կա քան ճնշել որ փոխվի։

Ամպուտացիայից հետո աղջիկը մահանում է վիրահատման հատեևանքով առաջացած կողմնակի ազդեցության պատճառով։

Ու երբ Ֆորմանը ասում է՝ դու ամեն ինչ ճիշտ էիր արել, նա պատասխանում է,

– Այդ է պատճառը, սաղ «ճիշտ» էի արել, ու նա միևնույն է մահացել է։

Ու երբ ես լսեցի այդ «ճիշտը», մտածեցի, արդյո՞ք այնտեղ կան չակերտներ թե ոչ։ Ինձ թվում է՝ կան

Այդ ամենից հետո՝ Քադդին։ Արի ու մի ասա, Հաուսի սև սիրտը, իրա վարդագույն, կամ կարմիր ներքնազգեստը։ Քադին բավականություն է ստացել։ Հաուսին կոտրել է։ Հաուսը ոչ Հաուսական էր այսօր։ Քադիական էր։ Այս անգամ նա ոչ միայն չկարողացավ բուժել Քադիի միջամտության պատճառով, այլ ինքը արեց այնպես ինչպես իրանից պահանջվում էր։ Եվ այն որ դա արդարացված է չի փոխում այն որ դա իր էությանը հակասում էր։ Հիմա Քադին ասում է՝ «ես քեզ սիրում եմ»։ Հաուսը ստանում է դրական հաստատում՞։

Նա փոխվել է, կորցրել իրան, ու ձեռք բերել Քադիին։

Մենք ծնվելով գցած ենք ոչ միայն պատահական ժամանակ ու տարածություն, մշակութային և սոցիալ միջավայր, որի հետ պետք ա դիլ անենք։ Մենք նաև հայտնաբերում ենք մեր իսկ ուրույն պահանջները․ Մասլոուի ամբողջ բուրգը։ Ու այդ պահանջների հետ էլ ենք դիլ անում։

Ու այդպես է ստացվում երբեմն, որ պահանջների վեկտորները տանում են տարբեր ուղղություններով։

Օրինակ, կամ Քադի, կամ Հաուս որը Հաուս է։

Նա ճիշտ էր ասում՝ she’s an administrator, she will eat your brain.

Արդյո՞ք Հաուսը ավելի երջանիկ է լինելու ու կարողանալու է դիլ անել այդ կյանքի հետ։

Իսկ ինչպե՞ս եմ ես ինքս դիլ անելու, որ շաբաթը մի սերիա դոզայից զրկված եմ մի քանի ամիս, ու լոմկայի հետ պիտի մուվ օն լինեմ։

Երևի պետք է ակնառու մի բան անել, պակասը լցնելու համար։

քրոսփոսթ house_am{.lj-user}

ու տենց

պիտակներ՝ գրախօսութիւն  ինքնութիւն  Հաուս  հետազօտութիւն  հոգեբանութիւն  մարդիկ  մարդիկ չեն փոխվում  մէջբերում  մտքեր  յարաբերութիւն  քիչ կարդա շատ հեռուստացոյց դիտիր