ասք վտանգի մասին

Նախորդ տեքստում նշել եմ ինձ համար կարևոր թեմաներից մի քանիսը, ինչպես քաղաքացիական ազատությունները, և օտարալեզու դպրոցները։ Ասացի, որ վտանգ եմ զգում։ Վտանգ եմ զգում քաղաքացիական ազատությունները կորցնելու, և պահանջ եմ զգում ընդլայնելու։ Վտանգ եմ զգում հայերենը կորցնելու։ Կրկին հայերենի մասին։ Այժմ այն աննախադեպ անպաշտպան և խոցելի է։ Առաջ, պետականության բացակայության պայմաններում ել էր խոցելի, անշուշտ։ Սակայն գոնե մի քիչ պաշտպանված էր պետության որոշ ֆունկցիաները կրող ՀԱԵ (եկեղեցու) կողմից։ Դա իհարկե իր թերությունները ուներ, սակայն, կրկին՝ գործում էր։ Այժմ, կարծում եմ, որ ՀԱԵ-ն, և առհասարակ ցանկացած եկեղեցին, առանց լուրջ ձևափոխությունների բնավ ունակ չէ կրել այն դերը որը առաջ էր կրում։ «Հոգեվորականները» դեռ բացասման մեջ են, բայց դա չէ թեման։

Լեզուն պաշտպանելը՝ պետության խնդիրն է։ Պետությունը, ի դեպ, հասարակության նախաձեռնությունն է։

Հզորություն, իշխանությունը փտելու ունակություն ունի։ Այդ ունակությանը խոչընդոտելու մեխանիզմներ գոյություն ունեն։ Այն լծակներն են, որոնք հասարակությունը օգտագործում է իշխանությանը ազդելու նպատակով։ Իհարկե, ընտրությունները։ Կամ, որը նման է, օրինակ, կադրերի րոտացիան։ Որոշ երկրների համալսարաններում նույնիսկ մի քանի տարուց ավել դասախոսները աշխատել իրավունք չունեն։ Մի քիչ այլ պատմություն է բայց նման է։ Այդպիսի ռոտացիա նաև ապահովվում են ոչ ձևական ընտրությունները։ Այդ դեպքում ղեկավարող անձերի սպեցիֆիկ հատկությունները քիչ կարևոր են դարնում։ Լինի դա ռաբիզ թե ինծիլիգենտ, կիրթ ոե հիմար, նա այլ կերպ է մտահոգվում հասարակությանը հուզող հարցերով։ Ինձ թվում է դա ակնհայտ։

_ու տենց _

պիտակներ՝ ժողովրդավարութիւն