ասք խառը լիելու մասին

Ասում են իմ ներկայացրած շարքը այսօր “the best underground photography” մրցանակին ա արժանացել։

Ասում են որ ինչ որ մրցանակ ել են տվել։

Ես աշխատանքի էի, ու չհասցրեցի գալ։ Շեֆիս հետ շտապ և կարևոր սալյարկա էինք բզբզւոմ։ Ի դեպ, պարզ ա էլի, տենց էլ պիտի լիներ, որ Սանի վերջը պիտի վատ լիներ․ քանի տարի անցավ, նույնիսկ լինուքս լուծումները տեսնելով չկարողացան գոնե կրկնօրինակել։

Ասում են նաև, որ կարելի է իմ, և մի շարք այդ վերջին փուլ անցած հեղինակների լուսանկարները նայել Տերյան փողոցում, հանրային գրադարանի շենքում, «հալեպ» խանութի հարևանությամբ գնտվող ցուցասրահում, որը նաև ինչ որ ճարտարապետական գրասենյակ է։

Ժամերը չգիտեմ, որ ասում են երևի բաց կլինի, ու երևի տենց վեցի կողմերը։ Չգիտեմ։ Ինքս եմ ուզում նայել։

Ու կայֆ ա որ emka Կարենի հետ եմ խոսացել ու նա խորհուրդ տվեց շարք անել, ոչ թե առանձին լուսանկարներ։

Երևի մի քիչ շունչ քաշեմ կլցնեմ մի տեղ օնլայն

Իսկ այժմ պետք ա մտածել ինչ անհատական եմ անելու։

Ի նկատի ունենալով որ տժում ենք ռոբոտիքսի

հետ կապված որ հասցնենք։

Դե հաջող, շանս ման տվեցի, կերակրեցի, գնամ ռոբոթիմակիցներիս հետ խմեմ, ու ձիսքաս անեմ ինչ ենք անում որ լավ լինի։

դուխով

դավայծի

ափդ․ ժամերը իմացա, կիրակի մինչև հինգը, երկուշաբթի մինչև յոթը բաց ա

ու տենց

պիտակներ՝ ու տենց  ռոբոտիքս  ֆոտո