ասք մայթերի լայնության մասին

Լայնությունը հասարակական տարածքները սկսեցին պակասել դեռ ութանասունականներին։ Երբ մայթերի (տրոտուարների) մի մասը զբաղեցրեցին նորաբաց կոոպերածիվ սրճարանների և «կոմիսիոնների» անճոռնի մուտքերն ու աստիճանները։ Դա թվում էր «տրամաբանական» քանի որ նոր «օբյեկտների» համար կարծես տեղ չկար։ Գործում էին պետական «օբյեկտները»՝ գրաախանութները, մթերայինները, հացի խանութները, և այլն։ Հետագայում, հանրախանութների տարածքները արդեն վարձով էին տրվում նույն «կոմիսիոն» խանութներին։

Ինձ դեռ այն ժամանակ, իսկ ես երեխա էի, անհանգստացնում էր, որ մայթի չափսը փոքրացել է Երևան քաղաքի ամենատարբեր տեղերում։ Փողոցով անցնելը դարձել էր «տուպո» անհարմար․ պետք էր հա շրջանցել ընդհատակ տանող մուտքերը։

Ու ես մտածում էի՝ չէ՞ որ մեկ(կամ մի քանի) հոգի բացել է այդ խանութը/սրճարանը, և պարզ չէ երբ այն կփակվի, ինչքան ժամանակ կգործի, իսկ այդ մուտքը անցնելու տեղ չի տալիս անհամեմատ շատ քանակությամբ մարդկանց, որոնց մտքին էլ չկա այդ խանութ/սրճարան մտնելը։

Եվ ահա հիմա, անցնելով քաղաքի տարբեր տեղերով ես նկատում եմ դեպի ներքնահարկ տանող այդ անցումները․ լքված, աղբի, ցելոֆանների կուտակման տեղ դարձաց, (քամու պատճառով, ոչ մի պոեզիա) և երբեմն այնտեղ նկատվում են մոռացված «վարձով է տրվում» թղթիկները։

Քաղաքի կենտրոնում, իհարկե, գրեթե բոլոր տարածքները օգտագործվում են։ Բայց նայեք՝ քանի վարձակալող, խանութ, և ուղղություն փոխեց նախկին «Օրֆեյ» խանութը, իսկ հիմա կարծես կրկին փակ է։

Բայց դա կենտրոնում։ Գնացեք, ասենք, Արշակունյաց, անցեք նախկին «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում։ Ոչ մի գործող խանութ ներքնահարկերում, միայն մոռացված մուտքեր են։ Իսկ քայլելը այդ փողոցով դժվար է։ Չե, մենակ քայլելը դեռ լինում է։ Բայց երկուսով՝ արդեն բարդ է։ Ես գրեթե ամեն օր անցնում եմ այնտեղ առնվազն մեկ գործընկերոջս հետ։ Զբոսնելու ժամանակ մենք զրուցում ենք։ Բայց մեր զրույցը ընդհատվում է՝ մեկ պատով, որը գարեջրի տուփերից է կառուցված մայթի մեջտեղում, մեկ այդ հիմար ոչ մի տեղ տանող աստիճանների պատճառով, մեկ նոր «օբյեկտի» կողմից տեղադրված հիմար սյուների պատճառով։

Այո, հնարավոր է կամ անցնել մեկը մյուսի հետևից, կամ շրջանցել պատնեշները տարբեր կողմերից, երբ նրանք մայթի մեջ տեղն են։

Իսկ «Հայրենիք»-ի դիմացը անկյունագծով կա պարկովկայի տեղ։ Հենց մայթի, հենց տրոտուարի վրա։ Նույնիսկ գծած է այդ տեղը։ Իսկ անցնելու տեղ չի լինում երբ մեքենանրը այնտեղ կանգնած են։ Պատին քսվելով է անցնում ժողովուրդը։

Այդ ամենը ստորացնում է, նվաստացնում է։ Ու ստորացնում է բոլոր անցողներին, լինեն նրանք մեծահարուստ, բոմժ, պրոլետար, թե բոհեմի ներկայացուցիչներ։

Այդ իսկ պատճառով ես ունեմ մի երկար ցանկ քաղաքում, որտեղ չեմ սիրում անցնել։

Որովհետև այնտեղ անցնելը՝ դիսկոմֆորտ է։

Մի քանի լավ բան եղավ՝ սիրահարների այգին (որը անվանափոխվել է դեռ 1984 թվին, պարզապես շատերը այդ մասին իմացան վերջերս), հարավ-արևմտյան/բանգլադեշ, և Ավանում այգիների զարգացումը։ Վերջին երկուսը տեղով նենց դիսկոմֆորտ էին, որ միևնույն է խուսափում եմ նրանցից։ Ինչու՞ են դիսկոմֆորտ։ Որովհետև տուփերի մեջ հաճելի չէ, գեղեցիկ բան չկա, անելու բան էլ չկա։ Այնտեղ անելու բան ունեն միայն այնտեղ ապրողները։ Ու դա այլ պրոբլեմ է որի մասին առանձին կգրեմ։

Եվ ընդհանուր առմամբ կանաչ հասարակական տարածքները կտրուկ պակասեցին։ Օպերայի շրջակայքւմ զբոսնել արդեն վաղուց չի լինում։ Տեղ չկա զբոսնելու։

Հա, հրապարակն էր մնացել։ Դատարկ հրապարակը՝ ի՞նչ։ Շուրջը ալլեյաներ կային։ Այն տեղով կարելի էր զբոսնել։ Հրապարակը ռեալ օգտագործվում էր երբ անկունագծով անցնելով ճանապահրն ես կտրում, կամ եթե խաղում ես այնտեղ, կամ եթե հավաք ա։

Իսկ առորյա զբոսնելու համար ծառերի հովի միջի ալլեյաներն էին։

Հիմա այնտեղ կարելի է գտնվել միայն փող վճարելով՝ սեղանիկ վարձելով։

Ես այդ կորուստը շատ ծանր եմ տարել։ Ու ես շատ հազվադեպ եմ զզվանք զգում։ Բայց սա այն դեպքն է երբ ես զզվում եմ այնտեղի սրճարաններից, քանի որ նրանք մեր տարածքը, իմ տարածքը – խլել են։ Այդ պատճառով ես այդ սրճարաններում չեմ լինում, որ իրանց չվճարեմ։

Մի անգամ «բլոգերների» հանդիպում էր, հավաքվում էին Բաղրամյանի վրա, հետո չգիտես ինչու տեղափոխվեցին Աբովյան։ Աբովյանի այն սրճարանը, որտեղ առաջ բուլվար-փողոց էր։ Երևանին յուրահատուկ բուլվար-փողոցն էր։ Անի հյուրանոցից մի քիչ բարձր։

Անունը սրճարանի շատ կեղծ էր՝ «յոթանասունականների Երևան» կամ ինչ որ տենց բան։ Շատ ծարավ էի, ու սոված։ Այլ տեղ լիներ, լիքը բան կպատվիերի, բայց ո՞նց ես կարող էի վճարել նրա համար, որ իմ փողոցով ես այլևս չեմ կարող անցնել այնպիսի կոմֆորտով ինչպես առաջ։

Ես ոչ միայն չպատվիրեցի ոչ մի բան, այլ և ցվրվեցի քիչ անց, քանի որ հասկացա․ կոմպանիան իմը չէ։ Ու պարզ է ինչու են իրանք այդ սրճարանում։ (Կայֆոտ ցվրվելու ձև ունեմ, թե իբր կներեք, մայրիկս չի թողնում ուշ տուն վերադարնալ)։ Իսկ իրանք չհասկացան, մտածեցին ես էկոլոգ եմ այդ պատճառով եմ անհանգստանում մի երկու կտրած ծառի համար։ Էկոլոգ էի ներկայացել էլի։ ՎՎՖ-ից։

Ու ոչ միայն այդ սրճարանը․ կենտրոնում ինչ կատարվում է՝ աղետ է։ Աբովյան փողոցի վրայի տուփերը, Սայաթ-Նովայից մինչև Մոսկովյան։ Ո՞նց ա ձեր ձեռքը գնում այնտեղից բան առնել։ Ո՞նց։ Ցավոք, այնքան երկար կարող եմ շարունակել ցանկը։

Հիմա լավ․ Ի՞նչ ենք կորցնում հասարակական տարածքների հետ։

Հասարակական տարածքը դա այն հիմքերից մեկն է, որը բնակիչներին աջակցում է իրենց հասարակություն զգալ։ Քաղաքացի զգալ։

Երբ հասարակական տարածք չկա, բնակիչները մեկուսանում են։ Նրանք առանձին-առանձին իրենց այսօրվա մանր հոգսերի մասին մտածող մարդիկ են։

Նրանք հասարակություն չեն այլևս։

Կարծում եք սլուչա՞յնո որ օպերայի հրապարակը չունենք էլ։ Երկու հրապարակ ունեինք։ Մեկը՝ պաշտոնական, փուչիկներով ցույցերի, կյանքը ինչ լավն է կեղծ վիճակների համար, իսկ մյուսը՝ ժողոովրդի։ Թամանյանը ժողովրդական տուն էր չէ նախագծում։ Ո՞րտեղ էին հավաքվում Տիգրան Պետրոսյանի շախմատի տուրնիրներին հետևելու համար։ Լենինի հրապարակու՞մ։ Բնավ ոչ։ Ժողովրդական հրապարակում, որը այժմ կոչվում է «ազատության» բնավ չի գործում։ Ինչպես և ազատությունը։

Մենք սոցիալ ենք, ու անսոցիալ մնալը հասարակությունը տանում է ոչ առողջ լինելուն։ Այո, այն նույնպես լինում է առողջ կամ վատառողջ։

Ես հիանում էի նրանով, թե ինչ առողջ է մեր հասարակությունը, ինչ հավես է հասարակական տրանսպորտից օգտվելը, նույնիսկ մարշուտկաներում։ Բայց այսպես գնա՝ անցողիկ է․ Մեծերին տեղ տվող չի լինի մի տաս տարի անց, փողոցներում զրուցող նույնպես։ Միայն փոքրիկ կոմպանիաներ, ախպերություններ։ Կլինի տիպիկ պոստ-ինդուստրիալ կապիտալիստական հասարակություն, երբ բոլորը միայն իրանց մասին են մտածում, իսկ ինքնասպանությունների թիվը, որը առողջ հասարակության լակմուսային թուղթն է՝ կտրուկ կաճի, ինչպես եվրոպայում։

Կարծես սենց էլ լինելու է։ Իսկ Երևանցիները որպես շերթ, որպես քաղաքացի, որպես քաղաքը (այսինքն իրենց իսկ հայրենիքը) սիրող ու գնահատող շերթ վերանալու են։ Իսկ եթե չեն սիրում, կոմֆորտ չեն զգում, Երևանյան կյանքով չեն ապրում, էլ ի՞նչ են ստեղ անում։ Կգնան էլի, ով կարա։

Ու հետո կասեք՝ հայ ազգի լավագույն զավակները հարստացնում են այլ քաղաքակրթություններ։ Բա ինչի՞ համար չգնան։

Փողի համար չեն գնում բնավ։ Գնում են այն պատճառով որ այստեղ չեն սիրում ապրել։ Իսկ ի՞նչ ա մնում սիրելու։ Մի բան ունեինք՝ հասարակություն

Ու դա է պատճառը, որ այսքան մարդ դեմ է ամառային դահլիճը քանդելուն։ Երբ Մելիքը ասաց՝ Սինեմատեքի ու Լանգլուայի պատմություններն են հիշեցնում – ես ժպտացի։

Որովհետև նույն տպավորությունը իմ մոտ էր։

Լանգլուա, Սինեմատեք, հասարակական վայր։ Լրիվ նույնն էր։

Ու հուսով եմ քանդեն թե չքանդեն, այս պահը կլինի հասարակության զարթունքի խթանիչ։ Ու մենակ մենակ չեն կանգնելու տղերքը «Սևան» հյուրանոցի մոտակայքում, կամ նախկին ակադեմիայի շենքի մոտ։

ու տենց

պիտակներ՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ  հոգեբանութիւն 
վայր՝ երեւան