ասք ինքնակազմակերպման մասին

այստեղից
Իսկ երեկ երկու ժամում հավաքվեց ~4400 ստորագրություն, այսպիսով ավելին, քան 13000 մարդ էս մի քանի օրում ստորագրել են բացօթյա դահլիճը պահպանելու համար
Այսօր և վաղը, ժամը 5-7pm, Թամանյանի արձանի տակ, դուք դեռ կարող եք ստորագրել հետևյալ տեքստի տակ՝

Մենք, ներքո ստորագրյալներս,
պահանջում ենք վերականգնել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը Երևան քաղաքի մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում և կասեցնել այն քանդելուն ուղղված գործընթացները հետևյալ հիմնավորումներով՝
– «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի կառույցը հանվել է վերը նշված ցուցակից օրենքի բացահայտ խախտմամբ և առանց մասնագիտական հիմնավորման,
– Հայաստանի հեղինակավոր ճարտարապետների միաձայն կարծիքով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը (ճարտարապետներ Սպարտակ Կնտեղցյան և Թելման Գևորգյան) հանդիսանում է հայկական արդի ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը։
– Գտնում ենք, որ քաղաքային միջավայրի ձևավորումը չպետք է հիմնված լինի քանդելու սկզբունքի վրա։ Այն պետք է տեղի ունենա մշակութային շերտերի կուտակման և համադրման միջոցով։
– Ամառային դահլիճը միակ բացօթյա կինոդահլիճն է (այն նաև ամենատարողունակն է Երևան քաղաքում) ինչի շնորհիվ այդ կառույցը կարևոր դեր ունի քաղաքային մշակույթում։

Եթե դուք գիտեք, որ ծանոթները հաճույքով կստորագրեին, բայց իրենց հարմար չէ հասնել Թամանյանի մոտ, ապա կարող եք քաշել պետիցիայի տեքստը այստեղից, հավաքել ստորագրությունները, ու բերել արձանի մոտ
(Լռացնել պետք է միայն երեք դաշտ՝ անունը, մասնագիտությունը, ու ստորագրությունը)
ու տենց

պիտակներ՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ