ասք բարձր ցանկությունների մասին

Քանի տարի աշխատում եմ տարբեր տեղերում, միշտ լսում եմ ծանոթներից՝ «բա ո՞նց անենք ձեր մոտ ընդունվենք»

Տղերք/Աղջկեք, ո՞նց չի հասնում ձեզ որ բան էլ պետք չի անել։

Պետք ա մասնագետ լինել։ Չընդունողի մերը։

Հարցազրույցների սաղ ացտոյ գիտելիքներով մարդիկ են գալիս, «ընդունեք – կսովորեմ» վիճակներով։

Իսկ որ հարցնում են՝ «ինչի ես ուզում մեր մոտ գալ՞» ու պատասխանում են՝ «ազատ ժամանակ շատ կա, բան ու գործ չկա, իսկ ես ուզում եմ սովոտել» ես չեմ դիմանում, ասում եմ՝ «դրանից էլ լավ բա՛ն։ Լիքը ժամանակ կա ուզածդ բանը սովորել»։

Չէ էլի։

Նենց հույսով ենք սպասում՝ գոնե այս մեկը հասկանա, գոնե այս մեկը լավը լինի։

Բա մեզ պե՞տք չեն լավ տղերք։ Բա մենք չե՞նք ուզում լավ մասնագետիհետի ու հետաքրքիր մարդու հետ աշխատել։

Ի դեպ, իմ նկատելով, հետաքրքիր մարդիկ միշտ էլ լավ մասնագետներ են։ Երբ անհամ մարդ եմ տեսնում, արդեն կասկածում եմ, որ լավ մասնագետ է։

Ու դուք ինքներդ եք նենց անում, որ հետո շեֆերը մի ացտոյ ծանոթ կբերեն, մտածելով, դե որ սաղ մի բան չեն, թող ծանոթը լինի, լավություն կանեմ, բարեկամի ընտանիքը մի քիչ ապահով կլինի։

Չէ էլի։

Բա որ հետո հարցնում են՝ «ո՞վ ա տեղավորել»։ Ապեր հիմա ո՞նց պատասխանեմ։ Բարեկամներս էլի։ Զատկի կղզից նավապետ հայրս զանգեց խնդրեց։ Չէին կարող հրաժարվել։

Էլ չեմ ասում, որ ախր փողի համար չէ, նեուժե՞լի ձեզ չի հետաքրքրում ձեր գործը, որ ինքներդ սովորեք։

Ինչքան «էփլ» չեմ սիրում, բայց Ջոբսը լավ խոսքեր ուներ՝ «արա այն ինչ սիրում ես, փողը ինքը կգա»

_ու տենց _

պիտակներ՝ հիվանդը հիմար է  ու տենց  ռոբոտները և մենք