պատմություն Դանիելին շնորհավորելու մասին

Լավ ա որ ծնվել ես, եղբայր։
դե նայի, եղբայր։ «ուրեմն․․․» (c) Ա․ Սադոյան, որը, Բլանշի ասած, հիմա կարա հանգիստ գնա գցվի։ Լավ, շեղվեցի։
Կարճ ասած, դու թքիր, ստիպված ես իմ մաղթանքներն էլ կարդալ՝
Ցանկանում եմ լիքը լավ համով լուսանկարներ:
Ցանկանում եմ չափից շատ մարդ չափից շատ անփորձանք տանես սարերով։ Ցանկանում եմ չափից շատ անձեռնամխելի լինես նույնիսկ եթե հետևիցդ չափից շատ ոստիկան ընկած լինեն, չափից շատ հիշի մոռցված, չափից շատ չափն անցած թռուցիկների մասին։
Ցանկանում եմ չափը չափից անցնի, բայց բանը բանից չանցնի։
Ցանկանում եմ անպակաս լինի ուոոլլիդ վրա, ու ինքը իրան չմոռանա լայք անել։
Ցանկանում եմ քանզի մեկ տարով մեծ ես արդեն, իրոք մեկ տարի մեծ լինես, ուունակ լինես չափից շատ պրոբլեմ լուծել։ Քո ու քո չափից շատ մահկանացու ընկերների համար։
Ցանկանում եմ չափից շատ չգոռոզանաս, չմտածես որ չափից մեծ տարիքիդ չի սազում, ու… մնաս մեր սիրելի բարևկամ Դանիելը։
Ցանկանում եմ չդնե՛ս։
Կարճ ասած ուզում էի ասել՝ ուրախ և դուխո՛վ մնաս, հետաքրքիր կյանք ունենաս, բայց դե ուզում էի զահլեդ տանել մի քիչ։
ու տենց

պատմություն լավ լինելու մասին

– ասենք նա զզվելի ա, ես տեսնում եմ՝ ոնց ա վերաբերվում սաղ մարդկանց։ միայն իմ հետ ա լավ։ մնացածի հետ ստոր ա։
ու ես իրան հարցրեցի, ինչի՞ ա նա իմ հետ այլ ձևի։ ու նա պատասխանեց՝ «ես քո հետ չէի կարող ստոր լինել»
ու ես հասկացա, որ էդ իրանից չի, որ իմ հետ լավ ա, այլ ինձանից ա։

ու տենց
ու տենց

պատմություն հերոսության մասին

– ես մտածում էի որ հայրս կռվում էր Արցախում նա հերոս է, ու հրացանը բռնած վազում է առաջ։
Իսկ նա պատմում էր ինչպես էին նրանք ցանկացած ձեռները ընյած թուրքին տանջում, ասենք պայալնիկ տաքացնելով ու իրա քամակը մտցնելով, կամ մատները կտրելով։ Ու էդ ստոր ա բայց ես իրան սիրում եմ

ու տենց

պատմություն սոլյարկային կպնելու մասին

– էս անտեր սոլյարկայի ՌՍՀ-ը չի աշխատում։ Ինչ էլ գտնում եմ ինետում, սաղ ասում են՝ թարգի, ՍՍՀ քշի։ Հա, ՍՍՀ արդեն քշում եմ, ես մեղավո՞ր եմ որ քորփորեյթ ստանդարդը ՐՍՀ ա։ Հիմա որ լուծեմ, գնալու եմ, սաղ ֆորումներում գրեմ՝ իսկ ես գտա ձևը, բայց ձեզ չեմ ասի, քանզի ՍՍՀ ա պետք քշել, ՐՍՀ թարգեք։
Հ․ Գ․ գտա ձևը։
ու տենց

պատմություն խառնվելու մասին

– Դուք, հայաստանցիները ինձ շփոթեցնում եք։
– Ո՞նց
– Նայի, գրված է «կարդալ» իսկ դուք արտասանում եք՝ «կարթալ»։ Ու ես խառնվում եմ, քանզի եթե դուք ասում եք «թ», ապա ես պետք է ասեմ «դ»։
– Դու ուշադրություն մի դարձրու, քո պես ասա։
– Ո՞նց չդարձնեմ։ Ասու՛մ եք՝ «կարաք», ոչ թե «կարագ», չեք ասում «ձեռքդ», ու ասում՝ «ձեռքթ»
– Տենց ստացվում ա, մենք հատուկ չենք
– Բայց ես խառնվում եմ չէ՞։

ու տենց

պատմություն իմ վրացերեն չաթվելու մասին

me: გამარჯობა
გენაცვალე
და ასე
anna: wow
Chnorik
🙂
me: ვაუ, ნუღარ იტყვი
ჩე ნორიკ 🙂
8:06 PM anna: gamarjoba genacvale
me: მაგარია
anna: magaria
🙂
I’m proud of you
))
goooooooooooood for you
გამარჯობა გენაცვალე

պատմություն հոգևոր մանկապարտեզի մասին

……
– Սորի ֆոր մայ ինգլիշ
– Ես․․․ ես լսե՛լ եմ դա Մուշեղ Անթարանյանից
– հմ՞։ Լեփ լեցուն են ինտերնետները նման բառերով։
– հմ իսկ դու գիտե՞ս Մուշեղին Անթարանյան։
– Բոլորը գիտեն Մուշեղ Անթարանյանին։ Նույնիսկ Մուշեղը Անթարանյան։
Ու նա իմ եղբայրն ա։ հոգևոր եղբայրը։ մենք մի մանկապարտեզ ենք գնացել։ հոգևոր մանկապարտեզ։

ու տենց

պատմություն երազի մասին

– բարև, Նորայր
– բարև, Նունե
– բարև, Նորայր
– բարև, Դանիել
– ո՞նց ես Նորայր
– լավ եմ, ես ձեզ երկուսիդ երազում եմ տեսել։ Դանիելը վազում էր, հետևից դու, Նունե, ձեռքիդ լիքը թուղթ, իսկ ձեզ հետևում էին ոստիկանները։
– Վաու․․․
– Այո այո, իսկ դու, Նունե, շարունակ բացականչում էիր՝ «Դանիել, դու մոռացար թռուցիկները, սպաս դանիել, թռուցիկներդ»

ու տենց

պատմություն հիշելու մասին

Եվ մի հարցրու «սիրու՞մ ես ինձ»
Ինչպես Հաուսն է իր ձեռնափայտը միշտ հիշում, դու էլ հիշի՛ր,
Որ բոլորը ստում են,
և գայլախտ չէ բնավ

այստեղից
ի դեպ, միացե՛ք՝ house_am
ու տենց

պատմություն չբարևելու մասին

– Բայց նա կարող է կապնվել, ասենք գրել՝ «բարև, լա՞վ ես»։
– Այո, լրիվ։ Կարող է։
– Ու եթե նա չի գրում, դա նշանակում է, որ՝
մեկ՝ ես իրան դուր չեմ գալիս, կամ
երկու՝ նա ամաչում է գրել, քանզի «լավ աղջիկները» չեն գրում տղաներին
երեք՝ նրա պագոնները կընկնեն եթե նա ինձ գրի։
Բոլոր դեպքերում էլ դա նշանակում է, որ նա իմ աղջիկը չէ։

ու տենց

պատմություն ծառ տնկելու մասին

(17:58:32) noch: ստացա՞ր armenian space station-ը
(17:58:49) x@gmail.com: qashum a 🙂
(17:59:01) x@gmail.com: du strip barum eghel es?
(17:59:30) noch: չէ 🙂
(17:59:43) x@gmail.com: isk ches uzum? 🙂
(17:59:45) noch: բայց որ ասեմ ծյանետ
(17:59:48) noch: չէ կակ-տո
(17:59:49) noch: 🙂
(17:59:55) noch: ներիր ինձ անտաշիս
(17:59:57) noch: 🙂
(18:00:05) noch: հասկանում եմ որ դա մի բան է
(18:00:24) noch: որ պետք է յուրքաքնչիուր տղամարդ անի, ասենք էն ծառ տնկելու պես։
(18:00:37) noch: բայց ես լուչշե չաթ անեմ։
(18:01:00) x@gmail.com: :))))

ու տենց

պատմություն պատիվը տալու մասին

«поели, попили, пора и честь терять»
русская народная мудрость

(17:16:05) a: ես բլոգ ունեմ արդեն։ լավ, ուրեմն ես կգրեմ
(17:16:06) a։ մի քիչ
(17:16:09) a: տարբեր բաներ
(17:16:13) a: որ ուզում եմ գրել
(17:16:25) a: հետո միասին կփորփրենք ինչպես թեմա ու վերնագիր փոխեմ
(17:16:27) a: լա՞վ
(17:29:21) a: դու էստե՞ղ ես թե էստեղ չես։
(17:29:24) a: հը՞
(17:31:58) a: փոսթ անե՞մ, թե՞ գրեմ սեյվ անեմ, հետո միասին անենք
(17:32:00) chnorik@gmail.com/D5EF14A4: չէ, արա։ հետո կհանդիպենք, կդզենք ինչ ուզում ես։
(17:32:03) chnorik@gmail.com/D5EF14A4: բայց մի պայմանով։
(17:32:18) chnorik@gmail.com/D5EF14A4: գնանք մի տեղ, դու ինձ պատիվ կտաս, ասենք, թեյ, ինետվենք, փորփրենք, ու տենց
(17:32:21) a: ո՞րտեղ
(17:32:25) chnorik@gmail.com/D5EF14A4: կամ կարող ենք իմ տանը դա անել
(17:32:31) chnorik@gmail.com/D5EF14A4: բայց պատիվ տալը անպայման պայման ա
(17:32:34) chnorik@gmail.com/D5EF14A4: թեյ
(17:32:36) chnorik@gmail.com/D5EF14A4: լիմոնով
(17:32:40) chnorik@gmail.com/D5EF14A4: թեյը ու լիմոնը ինձնից
(17:32:48) a: քո տանը քեզ պատիվ տա՞մ։
(17:32:51) chnorik@gmail.com/D5EF14A4: պատիվը քեզնից։

ու տենց

պատմություն պոտրեբլյադստվայի մասին

Не тут-то было. Блядь не готова расстаться окончательно – не с вами, но с властью над вами. Она будет дружить, «оставаться самым близким и дорогим человеком», любить вас, как сорок тысяч братьев и тридцать пять тысяч курьеров – но всё же меньше, чем один любовник. Лучше бы её послать, но как говорил Винни, «сразу никто не уходит, в гостях так не принято». И вы станете, сжав зубы, дружить. Это сведётся к тому, что вы не выбросите вашу блядь из всевозможных контакт-листов и станете изредка отвечать на СМС – «очень хорошо» и «спасибо, нет». Она быстро поймёт, что серьёзной отдачи не будет и несколько изменит интонацию. Теперь в пять утра начнут приходить послания «как жаль, что судьба оказалась сильнее…», «куда подевался тот мальчик, которым я был когда-то…», «я вдруг подумала о тебе и почувствовала боль…» – вариантов масса, неизменными остаются только многоточия. Она подсыпает их для романтичности, а ещё потому, что сказать или предложить ей по большому счёту нечего, а хочется по-те-ре-бить.

այստեղից
շարունակությունը՝ այստեղ

ու տենց

պատմություն գերմա-նացիների մասին

Քուրս արդեն մի քանի տարի ա, ինչ սովորում ա Գերմանիայում (Կոնստանց քաղաքում):
Վերջերս իրա մի խումբ գերմանացի ընկերները որոշեցին այցելել Հայաստանը, տեսնելու էդ ինչ տեղ ա: Եկան, դասավորվեցին, լավ ման եկան, կոնյակ խմեցին, Մալխասնոցում Կսենիա Սոբչակին տեսան և այլն: Բայց մի բան կար, որ իրանց անհագստացնում էր Հայաստնում եղած օրերին: Էս տեղացիները, երբ իրար մեջ խոսում էին, հյուրերին (die Deutschen) անվանում էին “գերմանացի“: Սրանցից մեկը վերջը չդիմացավ, ու նեղացած քրոջս հարցրեց` “Ինչի՞ են հայերը մեզ նացի[ստ] անվանում???”:

Արտավազդի մատյանից

ու տենց

պատմություն իմ մեկնաբանության մասին

ներող եղիր, բայց իմ խորին համոզմամբ, տարիքը կապ չունի։ Քո սահմանները ուղիղ այնքան են, ինչքան դու թույլ ես տալիս նրանք լինեն։ Մարդուն անհնար է ստիպել որևէ բան անել (առանց զենք, կամ կապելու պարավոյին նարուչնիկով ու ծեծելով երկաթե շղթայով) կամ չանել։ Ամեն ինչն իր գինը ունի, ու ավելի ճիշտ կլինի ասել, որ դու պատրաստ չես վճարել այն գինը, որը պետք է վճարվի։ Ասենք այսօր *** տեսնելու համար։ Իսկ ժամանակը (ասենք երկու տարին) բան չի փոխի առանձնապես։ Րեմեմբա՞՝ doing things changes things! not doing things leaves things exactly as they were!
ինչքա՞ն ժամանակ ուզում ես այդպես շարունակվի։ Այսքա՞ն։ Ուրեմն քեզ քիչ էր մինչ այդ, ուզում ես մի քիչ էլ՞։

ու տենց