պատմություն սեքսուալ հեղափոխության կամ խորանալու մասին

Դե ինձ ֆեյսբուկյան քոզ են ուղարկել, տիպա սափորթ սեքշլ րեվոլյուշն ին Արմենիա։
Այդ քոզի առաջին էջում բեյսիկ ինֆո է գրած, որը թարգմանել եմ հայերեն, (չեմ ուզում մեր չհայախոս/կարդ եղբայրների և քույրերի աչքը ծակի) բնորինակը անգլերեն է՝
Սկսվում է այսպես՝

Եկեք նայենք իրականությանը։ Հայաստանում արդեն ծավալվել է սեքսուալ հեղափոխությունը, բայց պրոցեսը դանդաղ է։
Միացեք խմբին և տարածե՛ք այս մեսսեջը։

Սառույցը շարժվում է, պարոնայք երդվյալ ատենակալնե՛ր։ Բա հետո՞։
Դիտենք մեսսեջը՝

Արդեն 21րդ դարն է բակում, իսկ «կարմիր խնձոր» անունով ավանդույթը դեռ գործում է, որը նշանակում է, որ աղջիկը պետք է կույս լինի ամուսնությունից առաջ (կամ պահին՞ – թարգմանչի նոթ) և դա ՀՆԱՑԱԾ է (ոճը պահպանվում է, բնորինակում մեծատառեր են) և պետք է դիսրեգարդեդ լինի։
ՇԱՏ ԱՂՋԻԿՆԵՐ մեր օրերում վախենում են սեկս անել այլ մարդկանց կարծիքի պատճառով։
Միացե՛ք զվարճանքին (կներե՛ք, չդիմացա) այս խմբին և միասին ասե՛նք՝ մինչ ամուսնական սեքսը ՕԿ է

Սպանի՛ք։
Խեղճ ՇԱՏ ԱՂՋԻԿՆԵՐ։ Այն էլ 21րդ դարի։ Նրանց մասին վատ են մտածում, եթե նրանք սեքս են անում։
Վայ, սպասե՛ք։
Իսկ ո՞նց են իմանում, որ վատ մտածեն։
Աղջիկները տենց ամեն մեկին փողոցում ասում են, որ անտեղյակ չմնա՞ն։ Հետո էլ լավ կամ վատ մտածե՞ն։ Թե՞ մարզաշապիկ են պատվիրում, տիպա, գիտեք, ես սեքս եմ անում։
Հա պարզ ա որ անում ես, մեծ աղջիկ ես։ Էլ ի՞նչ կարիք կա հայտարարել ակնհայտ բաները։
Ասենք՝ ես հաց եմ ուտում։ Կամ՝ օրը այսքան լիտր ջուր եմ խմում։
Տիպա ի՞նչ։

Ես իմաստը այդ շուխուռի չեմ հասկանում։
Ասենք եթե Սևանը իջեցնելու դեմ ակցիային խորհրդարանի մոտ տաս հազար մարդ է գալիս՝ հասկանում եմ։ Գուցե պատգամավորները մի քիչ շատ մտահոգվեն, ու նրանցից մեկ-երկուսը, գուցե ազդվի։ Գուցե։
Ինչևվից է, Սևանը իջեցնելու դեմ ակցիային՝ հինգ հոգի մարդ էր եկել։ Թեղուտի պաշտպանության ակցիաներին հազիվ տաս հոգի էր հավաքվում։
Բայց իմաստը տեսնում էի։ Եթե շատ մարդ հավաքվի, մի գուցե, ինչևից է, երբևից է ազդի, որևից է մի պատգամավորի վրա։

Իսկ այս ակցիայի իմաստը՞։
Ազատ սեքսը արգելվու՞մ է մեր կառավարության կողմից։
Չէ, չի արգելվում։
Գուցե չի արգելվում պաշտոնապես, բայց իրականում հետապնդվու՞մ է։
Չէ, ասենք՝ իրականում ազատ մրցակցություն չունենք – համաձայն եմ։
Իրականում անկախ, ժողովրդավարական պետություն չենք՝ համամիտ եմ։
Բայց իրականում ազատ սեքս չունենք՝ – համաձայնվե՛ք անկապ է հնչում։
Անկապ է նույնիսկ աանկախ նրանից՝ ունենք թե ոչ։
Փնտրում ենք ակցիայի իմաստը

պատմություն ոչ վերի լիբերալ տղայի մասին

– դե նա մի ուրիշ աղջիկ էր, լրիվ խենթ
– իհարկե խենթ էր, որ քո հետ ամուսնացել էր
– հմ․․․ բավական խենթ չէր, քանի որ բաժանվեց
– հիմա խե՞նթ ես փնտրում
– ես այսպես ել եմ լավ ապրում։ թող նա ինձ փնտրի
– ո՞վ
– ով ուզում է լինի, ես դիսկրիմինացիա չեմ անում ըստ ռասայի, ազգության, հավատքի․․․ չէ, ըստ սեռի դիսկրիմինացիա է։ Ես վերի լիբերալ չեմ։ Փաստորեն․․․

ու տենց

պատմություն կախարդական դիվայսի մասին

You don’t touch an unknown switch on a computer without knowing what it does, because you might crash the computer. The switch was labeled in a most unhelpful way. It had two positions, and scrawled in pencil on the metal switch body were the words ‘magic’ and ‘more magic’. The switch was in the ‘more magic’ position.

I called another hacker over to look at it. He had never seen the switch before either. Closer examination revealed that the switch had only one wire running to it! The other end of the wire did disappear into the maze of wires inside the computer, but it’s a basic fact of electricity that a switch can’t do anything unless there are two wires connected to it. This switch had a wire connected on one side and no wire on its other side.

It was clear that this switch was someone’s idea of a silly joke. Convinced by our reasoning that the switch was inoperative, we flipped it. The computer instantly crashed.

այստեղից

ու տենց

պատմություն հիպերակտիվ կանանց մասին

Паук одиннадцатый “Мы будем жить теперь по новому”
Антон занес руку и роскошным щелбаном убил паучишку. А потом пробормотал, что я самая красивая и очень ему нравлюсь.
Надо ли говорить, с каким искренним восхищением я на него посмотрела?
– Как зовут твою маму? – промурлыкала я.
– Нина Андреевна, – сказал Антон.
– Ах да, я ее видела у нас возле третьего подъезда. Роскошная женщина, но ее макси ей совсем не идет. Я тебе дам телефончик портнихи моей мамы, передашь своей, пусть сошьет приличное. Сколько у вас комнат?
– Ну две, – сказал Антон.
— Ага… гм… кхм… Если продолбить стенку… вы еще так не сделали? Сделайте, это будет хорошо. На стене ковер висит?
– Угу…
– Ковер убрать, у тебя аллергия. Ты творог ешь?
– Неа, я его ненавижу.
– Надо есть, у тебя молочные зубы меняются. Я вот ем – видишь, дырка- и у меня очень быстро растут новые. Видишь, дырка? Эээ? Ыыы? Я ем пачку в день. Ты тоже ешь, это будет хорошо. Кот у тебя есть?
– Ну есть…
– Кота надо привить. И вычесывать. Запомнил? Привить кота, продолбить стенку, и творог. Ах да, и мама. И ковер. Это будет хорошо. Я тебе потом списком напишу. Дай мне адрес электронки? А, ты читать еще не умеешь? Антон, это уж вообще. Завтра придешь ко мне, будешь учиться. И творог заодно поешь, я прослежу…Антон, что ты делаешь с убитым пауком? Воскресить пытаешься? Лидия Васильевна, он только что отказался есть творог и засунул грязные пальцы в рот, я вам завтра принесу специальное мыло от микробов, в семь утра, чтобы все успели умыться…Сказал что я дура, но я не обижаюсь, мальчик у вас хороший, перспективный…Это будет хорошо….

այստեղից
ու տենց

պատմություն դորիանադայի մասին

x: պրիվետ
http://noahstokes.com/
me: ողջ լինենք
9 minutes
12:44 AM me: նդա
ինչ ասեմ
ուժեղներն են այս աշխարհի
իրանց կողքին կանգնողները
պետք է պարծենան
x: ահա
12:45 AM հետո էլ; զարմանում ենք թե խի ա մեզ դժվար աղջիկ կապելը
12:46 AM me: մասկուլին է տղեն հիրավի
12:47 AM միակ ու իսկական ալֆա որձն է
x: մի յուրատեսակ դորիան
🙂
me: ուրույն, կասեյի։ դորիանների դորիանը
12:48 AM լավ դորիանը լավ հարևանից լավն է
ու լավ դորիանը՝ անշունչ դորիանն է
12:49 AM x: սարը սարին չի հանդիպում, դորիանը դորիանին հանդիպում ա
12:51 AM me: դորիանը՝ աֆրիկայում էլ է դորիան
դորիանը և նրա դերը ռուսական հեղափոխության մեջ

պատմություն պոզերի և սմբակների մասին


Որոշեղի գրել ինչ եմ մտածում Մարիամի գործի մասին։
Եթե չեմ սխալվում, Մարիամը ձայնագրություններ ունի այդ երեխաների, որոնք և եթեր են գնացել։
Ու այստեղ արդեն այդքան կարևոր չէ, որ երեխաները ինչ որ պատճառներով հրաժարվել են իրենց խոսքերից։
Էականն այն է, որ այդ ձայնագրությունները ձեռքի տակ ունենալով, ու ոչ մի բան չանելով, Մարիամը, հակառակը, կդառնար հանցակից։ Ու քանի որ հիմք ուներ, իրան մեղավոր ճանաչելը կնշանակի լրիվ խայտառակություն պետության համար։ Եվ այդ քայլի դիմելը «պետության» կողմից այժմ քիչ հավանական ա։
Բայց ակնհայտ է, որ Մարիամի վրա հոգեբանական ճնշում է գործարկվում, որ այդքան «ակտիվ» չլինի, նաև Թեղուտի հարցերում։
Իսկ մեզանից հասնում է իրան քաջալերել, ոչ չվնուշկվի ոստիկանություն մտնելուց և դուրս գալուց։ Լավ էր, որ այսքան մարդ կար, բայց ավելի լավ կլիներ, եթե մի քիչ ավելի շատ լինեյինք։
ու տենց

պատմություն ձկների հանդեպ անպայմանական սիրո մասին

Ի՞նչ։ նեղացրե՞լ ես։ ու՞։ Ձեռքդ ձգվում ա դեպի հեռախո՞ս։ Մի զանգի իրան, ընկեր։ Մի էլ գրի։ Մեղավո՞ր ես։ Անկապ բլթցրե՞լ ես։ Ե՞վ։ Չէ, մի էլ սմսիր։
Ի՞նչ ես կորցնելու։ Նա քեզ պետք չէ։ Դու իրան պետք չես։ Չե, նա քեզ չի սիրում։ Դու էլ չես սիրում։ Մարդիկ չեն սիրում։ Կամ իրանց թվում ա մեկ մեկ։ Ձկներիդ առանց պատճա՞ռ ես սիրում։
Օհհ, քոմոն, անպայմանական սեր գոյություն չունի։ Համ էլ դու իրանց չես սիրում։ Ե՞րբ ես վերջին անգամ ջուրը փոխե՞լ։ Երե՞կ։ Եվ ի՞նչն էր ստիպել, «սերը» թե մեղքի/պարտքի զգացումը։ Տեսնու՞մ ես։ Պրծի, էլ մի արդարացի։ Տղամարդ եղիր։
Դու չես սիրում, չես սիրել, չես էլ սիրելու։ Դու մեղավոր չես։ Չե, նա չի սիրում։ Համ էլ քեզ պե՞տք ա։ Հա, մարդիկ հիմար են։ Դու տարբերակ չունես, սաղի պես մարդ ես։
Չե, դու ուրիշը չես։ Բոլորն են տենց ասում։ Նույնիսկ ․․․։ Բոլորին ա թվում որ իրանց մոտ լավ ա լինելու։
Մաքուր հիմարություն ա։ Չե, ինչ որ ժամանակ լավ կլինի։ Դե, մինչև ձեզանից մեկը չփչացնի։
Արդեն փչացրեցի՞ր։ Դե ինչ կապ ունի, դու չփչացնեյիր, նա էր․․․ Ինքն է՞ր առաջինը։ «Մայրիկ, մայրիկ, նա է առաջինը սկսել»։ Այ-այ-այ։ Մեծ տղա ես, արա։ Ինքը չլիներ, դու էիր փչացնելու։

Պատկերացրու քեզ մի տաս տարի անց։ Այո, նրա հետ։ Այո, դուք երեխաներ ունեք։ Զզվել եք իրարից էլ, երեխաներից էլ, սաղից էլ։ Պոպսովի «նաստրոենիե ուլուչշիլոս դվա»-ով չպաշտպանվես։ Մարդը երիտասարդ հիմարների վրա փող ա աշխատում։ Իրանց լսացնելով այն ինչ ուզում են լսել։
Քա՞նի հաջող ընտանիք ես տեսել։ Սաղ սաքս են չէ՞։ Լրիվ։
Եվ՞։ Այո, դա շատ րոմանտիկ է։ Դուք իրարից զզված միմյանց կդավաճանեք, ինչպես Ա-ն, Գ-ն, Մ-ն, ու Տ-ն։ Ու բոլոր մնացածը։ Եվ իհարկե կապրեք միասին՝ «երեխաների համար»։ Նենց աննկատ դերասանություն կանեք։ Չե՞ք անի։ Ավելի լավ։ Մի էլ արեք։
Հաաա, մենակ երեխաների մոտ․․․
Դե դե․․․
Կբաժանվե՞ս։ Տղա ես դու։ Հերի՞ք չեղա՞վ արա, բաժանվես։ Էդ ես էլի։ Մի զանգի։ Լավ կլինի։
Մեկա սաքս ա։ Հանգիստ ապրի քո համար։ Չե, մի զանգի։ Չհամարձակվես։
Էս ով ա։ Արա դու հիմար ե՞ս։ Ասում են քեզ մի զանգի փոշմանելու ես։ Չէ, դու չլինես մեկ ուրիշի հետ ա իրա կյանքը փչացնելու։ Գոնե դու էդ խաղերից դուրս կմնաս։ Տենց են էլի թմրանյութին սովորում։
Այո, այսպես։ Ապրես։
Դե ես գնացի։ Կարծես կարիքս էլ չկա։
Լավ եմ չէ՞ արել։ Երևի լավ։ Չէ որ իմ հետ համաձայնվել ա՞։ Հո՞ չեմ ստիպել։ Զենք չունեմ։ Ինքն էլ հիմար տղա չի երևում։ Հա, դե հիմար ա, բայց հո էդ չափ չէ։
Բոլորն են հիմար։ Նույնիսկ ․․․
Համաձայնվել ա, հո չեմ ստիպել։ Նրա ընտրությունն եր։ Հետո շնորհակալություն ա ինձ ասելու։ Երևի։ Չե, չի ասի։ Մարդիկ ինչ էլ անեն, հետո կափսոսան որ այլ կերպ չվարվեցին։ Ինչ ասես իրանց մասին։ Մեկա էդ են։ Դե լավ շատ լռվեցի ստեղ։ Գնամ ջրհորս։
Ջրմորս։ Ջրտունս։ Ջրխողավակս։ Այնտեղից աստղեր են երևում։ Դե ջիջիլ։ Կայֆ էր։ Լավ էր։ Թույն էր։
ու տենց

պատմություն զոմբիոտ մաթ մոդելավորման մասին

http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/8206280.stm

Professor Robert Smith? (the question mark is part of his surname and not a typographical mistake) and colleagues wrote: “We model a zombie attack using biological assumptions based on popular zombie movies.

“We introduce a basic model for zombie infection and illustrate the outcome with numerical solutions.”

ու տենց

քանի անգամ

ամ-ամ-ամ-ամ-ամ-ամ․․․
ամ-ամ-ամ-ամ-ամ-ամ․․․
Քանի անգամ-ամ-ամ-ամ-ամ-ամ
Քանի անգամ-ամ-ամ-ամ-ամ-ամ

Գնում ես դուրս ամեն գիշեր
Փնտրելու քո սերը միակ,
Չունես սրտում ոչ մի փափագ,
Օր օրի ավելի դատարկ

Աշխարհն լրիվ հրաշք է, մի նայի՛ր,
Ես քո պահապանն եմ, վստահի՛ր,
Քանի անգամ քեզ հետևել
Ու տենց եմ ես սիրահարվել

Քանի անգամ քեզ հետևել
Ու տենց եմ ես սիրահարվել
Քանի անգաաաաաաաաաամ, քանի անգաաաաաաամ
Քանի անգամ քեզ հետևել
Ու տենց եմ ես սիրահարվել
Քանի անգաաաաաաաամ, քանի անգաաաաաաաաամ

Երբ լրիվ միայնակ ես,
Հիշի՛ր երազանքիդ մասին
Արի՛ ինձ հետ՝ աչքերդ փակ,
Կկերտենք մեր ապագան,
Քո մասին եմ մտածում անընդհատ,
Լուռ պահելն իմ մեջ կլիներ հանցանք,
Քանի անգամ քեզ հետևել
Ու տենց եմ ես սիրահարվել

Քանի անգամ քեզ հետևել
(Ծափ)
Ու տենց եմ ես սիրահարվել
(Ծափ)
Քանի անգամ,
(Ծափ)
Քանի անգամ
(Ծափ)
Քանի անգամ քեզ հետևել
(Ծափ)
Ու տենց եմ ես սիրահարվել
(Ծափ)
Քանի անգամ,
(Ծափ)
Քանի անգամ

Քանի անգամ
Քեզ հետևել
Ու տենց եմ ես
Սիրահարվել
Քանի անգամ
Քեզ հետևել
Ու տենց եմ ես
Սիրահարվել
․․․
ու տենց

պատմություն կայանալիք ցույցի մասին

օգոստոսի 19-ին(այսօր), ժամը 15։00 ոստիկանության

2713816648_3a37268723

Էրեբունի քննչական բաժնի(Մովսես Խորենացու 162) դիմաց խաղաղ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն.. Մարիամ Սուխուդյանի.

ու տենց

պատմություն Լինչի դատարանի մասին

2712995851_ae7d743d16

Երբ պատմել եմ այս պատմությունը մի քանի ամիս առաջ ընկերոջս, նա ասաց՝

– Չեմ հասկանում, այդ երեխաները ծնողներ չունե՞ն, բռնեյին սպանեյին դասատուին։

Պրոբլեմը ոչ միայն ոստիկանների մեջ է, պրոբլեմը մարդկանց մեջ է։ Որոնք կարծում են որ սպանելով հարց ա լուծվում։
Իսկ մարդիկ այսպես են մտածում մասամբ այն պատճառով, որ դատարաններին չեն վստահում։
Այսպիսով, Մարիամին դատելով ժողովրդի մեջ ամրապնդվում է ինքնուրույն խնդիրներ լուծելու նպատակահարմարությունն և դատական համակարգին չվստահելը

ու տենց

պատմություն սթայլիշ լինելու մասին

me: հա
x: priv
hesa gam
Socket.cpp: In member function ‘int Socket::recv(std::string&) const’:
Socket.cpp:135: error: ‘cout’ is not a member of ‘std’
make: * [Socket.o] Error 1
senc baneri mej em
🙂
……………………………..
me: xv-ն տուֆտեց։ բայց display-ը imagemagick-ի չետկի ցույց տվեց։

x: kuickshow nay, inq@ simple viewer a
isk picasayi tex@ im mot qwenview a
*gwenview
inq@ shat lavn a

me:
# emerge -pv kde-base/gwenview

These are the packages that would be merged, in order:

Calculating dependencies… done!

emerge: there are no ebuilds built with USE flags to satisfy ">=x11-libs/qt-gui-4.5.1:4[accessibility, dbus]"
!!! One of the following packages is required to complete your request:
x11-libs/qt-gui-4.5.2-r2 (Change USE: +dbus)
(dependency required by "kde-base/gwenview-4.3.0" [ebuild])
(dependency required by "kde-base/gwenview" [argument])
ասում ա qt-gui-ն պետք ա dbus-ի սափփորտով քոմփայլ արած լինի
իսկ ես dbus չեմ օգտագործում
ու չունեմ
ու չեմ էլ ուզում ունենալ
9:47 PM այսինքն ինձ չի սազում ծրագիրը
🙂
x: :/
ha de
saxs el stylei hamar inch ases anum enq
te che indz hazar tari petq er socket ashxatacnem 😀

ու տենց

պատմություն զապադլո ինտերֆեյսի մասին

me: ո՞նց անեմ մի հատ մեծ սքրին լինի
12:20 AM ասենք քոփի պդֆ
հետո․․․
x: FireShot
me: էքթենշն՞
պետք ա րեստարվի ֆայրֆոկսը՞
x: հա 🙁
me: օկ
պդֆ կանեմ
պդֆ-ի միջից կփորձեմ հանել
12:21 AM x: գռազ կգամ ինչ որ քոմմանդ լայն ուտիլիտ ունես որ էդ անում ա
ու նենց չէ որ pdftoimage yesiminch.pdf yesiminch.png
նենց որ հազար հատ ֆլագեր պտի դնես
12:22 AM քանզի զապադլո ա էն ամենը ինչ ինտերֆեյս ունի սիրուն
😛
12:23 AM me: :))))))))))

ու տենց

պատմություն սխալ ուղեվորի մասին

Երեկ ես որոշել էի բրուտալ լինել։ Ինչպես տաքսի ֆիլմի միջի կոլոտ ոստիկանը։ Ինձ պետք էր մերկանալ, սրբիչ կապել գոտկնատեղից, դուռը ոտով ջարդել, ու տենց։ Բայց չկար ոչ սրբիչ, ոչ դուռ, ոչ էլ․․․ Իսկ նա քեֆի էր, ու ոչ թե փարթիի։ Այսինքն փարթիի չէր, քեֆի էր։ Տարբերություն կա՞։ Իմ համար՝ ոչ։ Իսկ երեկոյան անսպասելի զանգ էր։ Իմ մոտ երեկոյան, իսկ իր մոտ գրեթե առավոտյան։ Ասաց՝ արթնացա ու քեզ հիշեցի։ Իսկ ես կարծում էի, որ կասեմ՝ դե գնա, դե գնա, կհիշես հետո, հայացքը իմ, ժպիտը քո։ Բայց չասացի։ Իսկ նա ասաց՝ արի անկապ տուֆտենք։ Ու մենք տուֆտեցինք՝ լրիվ անկապ։ Տենց մինչև առավոտ։ Հետո ես գնացի գործի, ու տանը մոռացա հեռախոսը։ Ու մտածեցի որ մենք պատմություն ունենք։ Տենց երկարոտ։ Իսկ մարշրուտկայից դուրս գալուց կորցրեցի այփոդս։ Ու սա փրոդաքթ փլեյսմենտ չէ։ Չնայած այդ այփոդը Հաուսի մեջ փրոդաքթ փլեյսմենթ արած փլեյերն է։ Բայց ինձ այն նվիրել է իմ Ուիլսոնը, իմ «Հայկ Զորիկյանը», իմ Գարբաջը։ Իմ անգին ընկեր, առանց քեզ ի՞նչ էի անելու։ Ես քո նվիրած այփոդը ո՞նց կարող էի կորցնել։ Նույնիսկ էփլ կորպորացիայից զզվելը հաշվի առնելով։ Ու ես բռնեցի տաքսի։ Այն եկել էր Պասկալ Ռուբոյին տանելու համար։ Իսկ ես նստեցի ու ասացի՝ քշի։ Իսկ նա քշեց։ Հետո իրան ասացին՝ դու սխալ ուղեոր ես վերցրել։ Ասացի, գիտեմ, որ սխալ ուղեվոր եմ, ու սխալ մարդ եմ։ Բայց ես մեղավոր չեմ որ սխալ եմ։ Գոնե այս դեպքում՝ մեղավոր չեմ։ Քշի մարշրուտկայի հետևից։ Ու նա քշեց։ Հետո մենք իրան հասանք, երբ հետ էր գալիս, պտտվեցինք, ու հետապնդեցինք մինչև կանգառ։ Մեքենաս կանգնեց ճիշտ իրա դեմը, ես դուրս եկա, բացեցի վարորդի դուռը ու ասացի որ բան եմ թողել իր մոտ։ – Դու ստեղ չես մտել այսօր – դենայ արեց վարորդը։ Իսկ ուղեվորները հաղորդեցին այփոդս այդ ժամանակ։ Ես ասացի՝ շնորհակալություն ու դուրս եկա։ Ուղեվորներին ասացի։ Իսկ հետո նենց ուրա՝խ էի։ Տեսնե՝ս ինչու՞։ Որովհետև այփոդն եմ գտել, թե որովհետև ամբողջ գիշերը տուֆտել եմ։ Ու պանդայի մուրաբայի նկարը ուղարկեցի ՎՎՖ։ Հետո սան գրիդ ինջայն։ Սա վոոբշե փրոդաքթ փլեյսմենթ չէ։ Սանը ինձ ինչքան փող տա, ես իրան փիառ չեմ անի։ Ու ադոբ ֆլեշը, պարզվում ա, րեդհատ չորսի տակ չի աշխատի, քանի որ գլիբսիի երկու-չորսն ա ուզում։
Ո՞վ ա տենց քորփորեյթ ստանդարտ մտածել, որ ՐՀԵԼ չորս էլ լինի, ֆլեշ էլ աշխատի։ Տենց լինու՞մ ա որ գայլը կուշտ լինի, իսկ ոչխարը՝ կենդանի։
Դուք կողմնորոշվե՝ք – կամ ֆլեշ, կամ հին գլիբսիոտ րեդհատ չորս։ Ես ասենք ոչ այն կընտրեյի ոչ էլ այն։ Ենթերպրայզ սաքս։
Այկոն մտա, որ ինետի համար վճարեմ։ Ասում եմ՝ ԱՐԿԱ-ով կարա՞մ։ Սա էլ փրոդաքթ փլեյսմենթ չէ։ Այնքան շատ ա, պարզվում ա, կյանքում այդ ամենը, որ առանց նշելու չի ստացվում։ Ասեց՝ հա։ Ասում եմ՝ իսկ ինետո՞վ։ Ասում ա՝ չէ։ Դե լավ։ Այքոնի սափփորտն ա դզում։ Նենց կայֆն են։ Որ զանգում ես, մի հարց ա տալիս՝ մոդեմի լույսերը վառվու՞մ են թե չէ։ Հետո ինչ էլ պատասխանես, կասի՝ դե վաղը զանգի տղեքը կնաեն։
Ստուգած ա։ Եթե ասեմ՝ վառվում են՝ կասի՝ դե վաղը զանգի, տղերքը կնաեն։ Եթե չեն վառվում նույնը։ Տենց էդ հարցի իմաստն էլ ո՞րն էր։ Էնա ավտոմատ դնեյիք, պրծնեյիք։ Ասեր՝ վաղը զանգի տղեքը կնաեն։
Մեկ էլ էսօր «օրանժ» տաքսիի միջի վարորդը՝ տոչնի Հաուսի էն նարնջագույն մարդն էր մենակ նիհար։

Հա, իսկ տանը մոռացված հեռախոսի միջի չհասած զանգերն ու ստացած սմսները նայելով, կարող ես ենթադրել, թե դու ում ես իրականում պետք։
ու տենց