պատմություն փիս կամավորի մասին

Վարդենիսի Փիս կորպսում Ջոյ, կամ էլ Ջեյ, (արդյո՞ք տարբերություն կա) անունով կամավոր կար։ Նա սիրում էր խմել և տեղացի բնակչության հետ ժամանակ առ ժամանակ փիս հարբում էր։ Մեկ անգամ էլ մի տղայի բանակից վերադառնալու առթիվ քեֆի ժամանակ այնքան խմեց, որ դեպի փիս քորպս գնալու ճանապարհին ուշաթափ եղավ։ Հետո իրան գտան ու հազիվ փաստաթղթերով իմացան ով ա և այլն։
Փիս կորպսում էլ մտածեցին ու որոշեցին նրան հետ ուղարկել, որ էլ ռեսպուբլիկան նահանգները չխայտառակի
ու ընդհանրապես, ինչի՞ն է փիս կորպսին փիս կամավոր։
ու տենց

պատմություն բացված դռների մասին

սովորաբար ասում են՝ «դուռը բաց է» երբ ուզում են, որ գնա
իսկ նա ասում է՝ «դուռը բաց է» երբ ուզում է, որ իրա մոտ գա

օրինակ՝ «ուշ է, ես քնում եմ, իսկ դու մտիր երբ ուզենաս, դուռը բաց է»

ու տենց

պատմություն իրական աղջիկների մասին

Մի տղա սիրում էր չատվել։ Ու շատ էր չատվում մի աղջկա հետ։
– Հերիք է երևակայական աղջիկյների հետ շփվես – բորբոքվում էր իր հայրը – գնա իսկական աղջիկների հետ ծանոթացիր։
– Բայց նա իսկական է, հայրիկ – արդարանում էր տղան։

ու տենց

Like I always say, there’s no “I” in “team.” There is a “me,” though, if you jumble it up.

Для участия в армроботикс 2009 и создания ITշնիկ я ищу

1) электронщика – кто сумеет спроектировать и собрать, спаять пару эл. плат
2) механика – кто сумеет спроектировать и собрать корпус, ходовую часть

В прошлый раз не было ни одной девушки, в этот раз, насколько я знаю – тоже.
Так что девушки приветствуются!

ու տենց

պատմություն միամիտ ուսանողուհու մասին

Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում դասախոսը պատմում էր ծառայողական դիրքը չարաշահելու մասին։

– Խի, կաշառքը հանցագործությու՞ն է – անկեղծ զարմանքով հարցրեց մի ուսանողուհի, ասում էն, դատախազի դուստրը։

ու տենց

պատմություն ջիպ ունենալու ցանկության մասին

Գիպսոկարտոնշիկ Սեթոն երազում էր ջիպ ունենալ։
Ու այքնքան էր նա երազում, որ մի քանի տարի փող էր հավաքում։
Իսկ երբ հավաքեց և քսան հազարով ջիպ առավ՝ այնքան ուրախացա՝վ որ լավ խմեց։
Այնքան խմեց որ գնաց խփեց Այգեստան սուպերմարկետի դիմացը աճող ծառին։
Ու այնքան լավ խփեց, որ ծառը լրիվ կտրեց, խանութի զգալի մասն էլ հետը ավիրեց։
Իսկ այնքան լավ ավիրե՝ց, որ ջիպի մնացորդների վաճառքից գումարը հազիվ փակեց խանութի վերանորոգման ծախսերը, և իհարկե, իր բուժումը։

ու տենց

պատմություն կաշառակերության մասին

Լինում է չի լինում մի բժշկականի դասախոս է լինում, նա քննությունների ժամանակ նշանակում է մի օր, երբ գան վճարեն ընդունվելու համար։
Ու հավաքվում է հերթ այդ օրը։ Իսկ այդ մասին իմանում է մեր ոստիկանությունը, որը, ինչպես հայտնի է, մեզ պահպանում է։

Գալիս են և հերթը շրջանցելով անմիջապես մտնում, դնում փողը իրա սեղանին։

Դասախոսը նայում է փողի վրա ակնոցների վրայից և ասում՝
– Հերթ կանգնե՝ք
Այդ պահին ոստիկաններից մեկը հանում է ուդոն, առաջ է տանում դասախոսի աչքերի մոտ, որ լավ երևա։
Դասախոսը ուղղում է ակնոցները և ասում՝
– Հասկացանք մլցա ես, մեկա – հերթ կանգնի։

Ասում են, երբ արդեն ձեռնաշղթաներ էին հագցնում, միևնույն է չէր հասկանում ինչ է կատարվում։

ու տենց

պատմություն երթուղայինի մասին

մի ուրախ կոմպաշկա դուրս է գալիս Քլաբից ու քանի որ անձրև է, բոլորի աչքերը փնտրում են տաքսի։

– Սա տաքսի չէ՞ – հարցնում է նրանցից մեկը ձեռքը ուղղելով ոստիկանության մեքենայի կողմ։
– Լրիվ – պատասխանում է մյուսը – երթուղային է բայց։ Մի ուղիով է շարժվում՝ դեպի քաղմաս։

ու տենց

պատմություն շվեյցարական կովերի մասին

Լինում է չի լինում, մի շվեյցարա-հայ ընկերությունը է լինում։ Նրանք հիմնել են ֆերմա Շիրակում, բերել են իրենց կովերին և բուծում են ցեղատեսակ, որը պետք է որ լավ ադապտացվի տեղական պայմաններին, կաթնատվությունը շատ է և այլն։ Այդ շվեյցարացիների մոտ էլ սովորություն կար կովերի եղջյուրները կտրել, որ նկանք չհարվածեն միմյանց, ու ընդհանրապես ինչի՞ն են պետք կովերին կոտոշները – միայն պրոբլեմներ են ավելորդ ստեղծում 🙂

Քիչ անց ֆերմերները նկատում են, որ բոլոր շրջակա գյուղերի կովերի եղջյուրները անհետացել են։ 🙂
Եվ նրանցից մեկը որոշում է պարզել թե ինչում է պատճառը ու առաջին պատահած հովիվին հարցնում է։
Ասում է՝
– Էս ի՞նչ մոդա է, ինչի եք սաղ կովերի եղջյուրները կտրել
Հովիվը անկեղծ պատասխանում է
– Վաայ, դու չգիտե՞ս։ Սենց մեր կովերը դառնում են ավելի ցրտադիմացկուն։ Բա ցուրտը կոտոշներո՝վ ա մտնում գլուխը։

ու տենց

պատմություն ռուսանոհուղու մասին

Մի օր ռեժիսոր Արմանը ռուսաստանից եկած ուսանողուհուն էր ման տալիս Երևանով։ Նրանց այդ օրը մի քանի անգամ քաղաքում հանդիպել էի՝ Արմանը կոտրված ռուսերենով ինչ որ բաներ էր պատմում այդ աղջկան։
Երևում էր, որ ինչպես ուսանողուհին այդպես էլ Արմանը փոխադարձ ցանկություն ունեին իրար հետ քնել։

– և ի՞նչ, ստացվե՞ց իրա հետ քնել – հետաքրքրվեցի ես Արմանից երբ տեսա իրան հաջորդ անգամ
– Ամբողջ օրը ռուսերեն խոսալուց հետո այնքան էի հոգնել, էլ ուժ չմնաց – պատասխանեց նա

ու տենց

պատմություն խանգառող ծառերի մասին

Մի անգամ Վարդենիսի մի բնակիչ գործուղում է գնում Կապան։
Հիշեցնեմ, որ Վարդենիսում դաշտեր և սարեր են, իսկ Կապանում՝ հիասքանչ անտառներ։

– Լավն է չէ՞ մեր բնությունը – հարցնում են նրան Կապանցի գործընկերները
– Էս ծառերի հետևը բնությու՞ն է երևում – վրդոհվում է հյուրը

ու տենց

պատմություն խամ քշողի մասին

Մի անգամ Սյունիքցի վարորդ ճանապարհին մեքենա կանգնեցնող շիկահեր աղջիկ է տեսնում։
– Կպավ – մտածեց նա, և կտրուկ կանգնեցրեց բեռնատար մեքենան, բարձրացնելով փոշու ամպ, որը ծածկեց վերոհիշյալ աղջկան։
Երբ փոշին նստեց, աղջիկը ռուսերեն, խնդրեց իրեն հասցենլ ինչ որ կետ
– Սադիս – ասաց սյունիքցին, իսկ աղջիկը բարձրացավ բեռնատարի մեջ։
Ճանապարհին վարորդը, չկասկածելով որ բոլոր ռուսախոս շիկահեր ավտոստոպով երթևեկող աղջիկները իհարկե երազում են բոլոր Սյունիքցի բեռնատարների վարորդների հետ կապոտի վրա սեռական հարաբերությունների մեջ մտնել, «սկորուստը» պտտելոըց դիպչում էր աղջկա ոտքերին։ Երբ այս մեթոդի արդյունավետությունը չարդարացավ, վարորդի մոտ փայլուն միտք ծագեց՝ ժամանակ առ ժամանակ աղջկա կողմ թեկվել և իբր հանկարծակի հրել նրան։
Այս ու ևս մի քանի հնարամիտ ձևերով վարորդը այնքան էր տարվել որ չնկատեց երբ հասան նշանակման վայրը և աղջիկը խնդրեց մեքենան կանգնեցնել որ իջնի։
– Ա վի խամ – ասաց աղջիկը արհամարական հայացք նետելով վարորդի ուղղությամբ, երբ իջավ
– Ես խամ չեմ, ժամանակ չկար – արդարացավ վարորդը։

ու տենց

From screenshotsя…

Screenshot-StarDict

я уже писал, что мой друг сканирует и поправляет ошибки в армяно-русском словаре (70.000 слов). Ранее мы с ним еще один словарик замутили англо-армянский

Так вот, выкладываю часть этого нового словаря – 300 страниц из семьсот друг просмотрел и пофиксил ошибки распознования. Пофиксены только армянские слова, в русском возможны баги.
И самое главное – нужна помощь, если неохота еще год ждать, если человек десять соберется, то оставшиеся 400 страниц можно будет быстренько просмотреть и пофиксить

ու տենց

պատմություն ընտրություններին չգնալու մասին

«ես որ գնայի, Բեգլարյանին էի ընտրելու։ Էնա մտածեցի ու՞ր գնամ, մեկա իմ տեղը իրան կընտրեն»

հգ․ նախնական տվյալները այստեղ են

Իսկ Դանիելը տղա ա։ հարգանքներս։
ու տենց