պատմություն դեղատան մասին

այսօր մտնում եմ դեղատուն, իմ հետ աղջիկ է

ասում եմ՝

– Տվեք ինձ խնդրեմ․․․ – ու լռում եմ, քանի որ մոռացել եմ ինչպես է դա հայերեն, իսկ ռուսերեն բառը չեմ ուզում ասել

Վաճառողը նայում է իմ վրա ինչ որ անկապ։ Ես նայում եմ աղջկա վրա, որ նա ինձ հուշի, ինչպես է դա հայերեն։ Նա նայում է ինձ, տիպա ասում է ի՞նչ, դե ասա՝։

Ես կրկին նայում եմ վաճառողին ու նկատելով իր անհասկանալի իրոնիկ հայացքը ասում՝

– Տվեք ինձ խնդրեմ պերչատկաներ, չգիտեմ ոնց է հայերեն։

– Աաաա, ձեռնոցները – հուշում է ինձ աղջիկը։

– Այո, ձեռնոցները – կրկնում եմ ես։

Վաճառողը լրիվ մանթո տեսք է ընդունում, տալիս է ինձ ձեռնոցներ, ու ես նոր հասկանում եմ թե ինչ էր նա ակնկալում լսել 🙂

_ու տենց _

պիտակներ՝ աղջիկներ  զրոյց  Հայաստան  հավես  հիվանդը հիմար է  պատմութիւն 
վայր՝ երեւան