էսօր ազգայնականութեան վերելքի ժամանակ ա, եւ հէնց էս քանի օրը, եւ ընդհանրապէս, իսկ ես ուզում եմ գրել օլեգ կաշինի ասածների մասին։
վերջին «չեօ պրոիսխոդիտ»֊ում վարլամովը խնդրել ա կաշինին մեկնաբանել արցախի պատերազմը։ կաշինը չի մեկնաբանել պատերազմը, այլ ինչպէս մարդիկ անում են, պատմեց իր մասին, իր կարծիքների մասին՝ իր համար աւելի կարեւոր թեմայից։
ասաց՝ այ ութսունականներին ռուս դեմոկրատներն ու մտաւորականները հայկական կողմին էին կարեկցում, էսթեբլիշմենթը՝ ադրբեջանական։ իսկ հիմա՝ ռուսաստանցի հարուստ հայը (ռուբէն վարդանեանը) դեբատ ունի հեռուստատեսութեամբ ռուսաստանցի հարուստ ադրբեջանցու հետ։ ու իրենք ամէն մէկը պահում են իրենց կողմը։ ապա՝ եզրակացնում ա կաշինը՝ թող մեզ չասեն, որ չասենք՝ «ռուսաստանը ռուսների համար»։
ու գիտեմ որ հէնց ձեզ չպէտք ա ասեմ, գուցէ դա պէտք ա ռուսերէն գրել ինչ֊որ այլ տեղում, բայց ես այստեղ եմ գրում մտքերս, ու ապա գրեմ՝
ես չեմ հասկանում ինչ ա ասում կաշինը։ ինձ թւում ա իր ասածը լրիւ կեղծ օրակարգ։ բայց ես նաեւ հաւատում եմ որ նա անկեղծ ա։
ես չեմ հասկանում, քանի որ ո՞նց ա հնարաւոր պետութեան մէջ ունենալ ըստ էթնոսի, կամ հաւատքի, կամ ըստ որեւէ հատկանիշի լիազօրուած քաղաքացիներ։ մենք չեն կարող չէ՞ ասել՝ ռուսաստանը, թէ հայաստանը աջլիկների համար ա, ձախլիկների համար չի։
յետոյ՝ այդ ռուս լինելը ո՞նց ա չափելու։ նոյն հարցն ի դէպ տուէլ էի արմէնին, որ մի պահ ստեղ գրանցուեց֊ջնջուեց ու ինչ֊որ մարդիկ վառելու կարիք էր զգում։ ասաց՝ ձեզ ձեռք չենք տալու, դուք հայ էք։ ասի՝ բայց ո՞նց ենք հայ, ո՞նց ես դա սահմանում։ հիմա կաշինը ո՞նց ա իմանում մարդը ռուս ա թէ չէ։ բաւակա՞ն ա որ նա ասի որ ռուս ա իրան համարում։ մի ռուս տղայի վլոգ կայ՝ չելեաբինսկում ա ապրում, ու լրիւ համոզուած էր որ գենետիկօրէն մաքուր ռուս ա։ թեստ արեց, պարզուեց բալտիական ու յունական արիւն ունի հիմնականում։ զարմացել էր շատ։ սկսեց կարեկցել լիտուացիներին։ հիմա ըստ կաշինի նա ռո՞ւս ա թէ չէ։
ես հասկանում եմ որ ակնյայտ բաներ եմ գրում, բայց ինչ֊որ բան ինձ շատ նեղում ա նման խօսքերում։ ու ուզում եմ ասել կաշինին՝ գիտե՞ս, էն ձեր չռուս մարդիկ, ոնց որ թէ իրենց կամքով չեն ռուսաստանում, դուք շատերին գրաւել նուաճել էք։ ու դէ նախ անջատէք ձեզնից բոլոր աւտոնոմիաները, յետոյ մոսկուայի նահանգում նստած խօսէք ռուսների համար ռուսաստանի մասրին։
#ազգայնականութիւն #ազգայնամոլութիւն #վարլամով #կաշին #ռուսաստան #ազգ #էթնոս #ռուսաստանը_ռուսների_համար #պետութիւն #քաղաքականութիւն #ազատութիւն
Ի դէպ, նահապետական մշակոյթի մնացուկները բոլոր ազգերի մօտ շատ նման են՝ տոհմա֊կլանա֊ընտանիքապաշտութիւն, կրօնապաշտութիւն, ազգայնամոլութիւն, քսենոֆոբիա, հոմոֆոբիա, կանանց հնազանդ դիրքը, կոնֆլիկտներ լուծելիս ուժը որպէս հիմք ընդունելը, քաղաքացիական իրաւունքի նկատմամբ անհարգալից, արհամարհական վերաբերմունքը, ցեղական «ադաթը» պաշտելը։
Դա յատուկ է ոչ միայն սարերի բնակիչներին, այլեւ դաշտավայրերի, ասենք ամբողջութեամբ ուղղափառ պուտինեան կամակատարներին եւ երկրպագուներին։ Նման են եւ երեսունականների Չիկագոյի, եւ 20֊րդ դարի սկզբի Օդեսսայի հրէաների, եւ այսօրուայ Մոսկուայի շատ բնակիչների (ոչ միայն կովկասից եկածների) մշակութային կարծրատիպերը։
աղբիւր՝ http://www.kasparov.ru/material.php?id=51FE193B21826 (ռուսերէն)
#կրօն #ազգայնամոլութիւն #ուժ #մոսկուա #կովկաս #օդեսսա #չիկագո
ես օգտագործում եմ հեք արած Լինգվո ֊ի բառարանները Ստարդիկտ ֊ով։
Ահա թե ինչ եմ այնտեղ այսօր գտել։ Հիանալի է։
ու տենց
Նույնիսկ Դիասպորա*֊ում տուսվող ռուսները տարօրինակ են։
Քանի որ ձեզնից մեծ մասաը չգիտի, պատմեմ, որ Դիասպորայում հավաքված են մարդիկ, ով ունեն հետեւյալ արժեքներ՝ գիտություն, աթեիզմ, ժողովրդավարություն, ազատություն, խոսվում է այն մասին ինչ վատն է կապիտալիզմը, ինչ վատն էր Սովետի սոցիալիզմի մոդելը, ինչքան էական չէ մարդը գեյ է թե ոչ, ու ինչ կարեւոր է սեռական իրավական հավասարությունը, ու տենց բաներ։
Բայց այնտեղի ռուսները լրիվ տարօրինակ են։ Ինչ որ նոստալգիա ունեն Սովետի հանդեպ, երազում են այն վերականգնվի նախկին սահմաններում, ասում են, որ ԳԿՉՊ֊ն փրկում էր երկիրը, բայց չար ուժերը քանդեցին։
Մեկը կա, գրել է որ հավատացյալ է, ուղղափառ, ու միեւնույն ժամանակ քաղաքական հայացքներով Կոմունիստ է, որ ապրում է Լենինգրադ քաղաքում։ Բայց ախր ո՞նց կարելի է ուզել ապրել Լենինի անվան քաղաքում ու լինել կոմունիստ ու միեւնույն ժամանակ լինել հավատացյալ ու ուղղափառ՞։ Չի՞ տեսնո՞ւմ ինչ հակասող է։
Մեկն էլ կա, խառնվել է իմ ու Իմանդեսի զրույցին, ասում է դուք Մոսկվայի մասին եսիմինչերեն եք խոսում, պետք է ռուսերեն խոսեք, ու առհասարակ ես նյարդայնանում եմ երբ ոչ ռուսերեն խոսք եմ լսում փողոցում, ուզում եմ սկսել կրակել։ Կամ այլ տեղ է խառնվել, իրան կոտորում է, ինչ որ գեթոների մասին է խոսում, անգլերեն էլ լավ չգիտի, բան չենք հասկանում ինչ է ասում։
Էս Պուտինի պրոպագանդա՞ն է այդպիսին, թե՞ իրենց մոտ օդի մեջ ինչ որ նյութեր են խառնում։
ու տենց